Ավստրալիան կհատկացնի NASA-ին 101 մլն դոլար Լուսինն ու Մարսն ուսումնասիրելու համար
ЭКОНОМИКАԱվստրալիայի կառավարությունը կներդնի 101 միլիոն ԱՄՆ դոլար (150 միլիոն ավստրալական դոլար) NASA-ի ծրագրերում Լուսինն ու Մարսն ուսումնասիրելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Ավստրալիայի արդյունաբերության, ինովացիաների եւ գիտության նախարարության կայքում հրապարակված հայտարարությանը:
«Սքոթ Մորիսոնի կառավարությունը նախապատրաստում է Ավստրալիան մեկնարկին՝ ներդնելով 150 միլիոն դոլար ավստրալական ձեռնարկությունների եւ նոր տեխնոլոգիաների մեջ, որոնք կօգնեն NASA-ին ոգեշնչող արշավում Լուսին վերադառնալու եւ դեպի Մարս ճանապարհորդելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ներդրումների հնգամյա ծրագրի շրջանակում ավստրալական տիեզերական գործակալությունը կուղղի ռեսուրսներն ամերիկյան գործընկերներին օգնելու համար Project Artemis եւ Lunar Gateway ծրագրերի շրջանակում:
«Մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ դեպի տիեզերք կատարվող գրեթե բոլոր թռիչքներում 60 տարվա ընթացքում, եւ այդ ներդրումները ճանապարհ են ստեղծում եւս 60 տարվա համագործակցության համար: Այդ պատմական պարտավորությունը կպահպանի արդեն իսկ ամուր միությունն ու ընկերությունը ԱՄՆ-ի եւ Ավստրալիայի միջեւ»,-հայտարարել է վարչապետ Մորիսոնը: