Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենքի նախագծի առավելություններն ու բացթողումները

ОБЩЕСТВО

 Հայաստանում գործում է 123 թանգարան, որոնցից 54-ը՝ Երևանում, սակայն մինչ այժմ երկրում բացակայում է թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին օրենսդրական փաստաթուղթը: Մոտ մեկ ամիս առաջ ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ, հանրապետության տարբեր մարզերի, համայնքների թանգարանների տնօ րեններին ներկայացրեցին «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագծի վերամշակված տարբերակը:

Բաց երկնքի տակ թանգարան համարվող Հայաստանի Հանրապետւթյան տարածքում գործող թանգարանների աշխատանքը վերջապես սահմանող օրենքի նախագծի նկատմամբ տարբեր թանգարանների ղեկավարները ունեն տարատեսակ ակնկալիքներ:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը համայնքային է և ենթակա է Երևանի քաղաքապետարանին: Թանգարանի տնօրենի տեղակալ  Արաքսի Մեշինյանը «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի նախագծին լավ ծանոթ է և համարում է, որ այն անհրաժեշտ է վերանվանել «ՀՀ թանգարանների և թանգարանային ֆոնդի մասին» օրենքի, քանի որ առաջնային տարբերակում տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանում թանգարանները և թանգարանային ֆոնդերն իրարից առանձին են:

«Սակայն ընդհանուր առմամբ համոզված եմ, որ հետագայում օրենքի այս տարբերակի ընդունման դեպքում շատ կհեշտանա Հայաստանում գործող թանգարանների աշխատանքը: Ներկա պահին, օրենսդրական բացից բխող խնդիրներից է թանգարանի նմուշների արտահանումը: Երբ թանգարանի նմուշները արտահանում են արտերկրում ցուցադրության համար, դրանք ենթակա են պարտադիր ապահովագրման: Մենք դեպք ենք ունեցել, երբ խոշոր ցուցադրության համար նմուշների արտահանման արդյունքում, վերադարձի ճանապարհին, վնասվել էր իրերից մեկը, սակայն թանկարժեք ապահովագրությունը հրաժարվեց փոխհատուցել մեր կորուստը: Համոզված եմ, որ օրենքի առկայության դեպքում խնդրի լուծումն այլ կլիներ», - ասաց Արաքսի Մեշինյանը:

Խոսելով թանգարանների գործունեությունը սահմանող օրենքի անհրաժեշտության և հուշարձանների մասին օրենքի փոխհամակցվածության անհրաժեշտության մասին` Արաքսի Մեշինյանն ասաց, որ երբ հուշարձանը պեղվում է, գտածոները հնագետը պետք է հանձնի թանգարան:  Նրա կարծիքով, օրենքում պետք է ամրագրված լինի այն փաստը, որ պեղումներից հետո երեք տարվա ընթացքում հնագետը պարտավոր է հանձնել գտածոն թանգարանին:

Շիրակի երկրագիտական թանգարանը ստեղծվել է դեռևս  1930 թ., սակայն մոտ երեսուն տարի օրեցօր ավելացող ցուցանմուշներ ունեցող թանգարանը անհասանելի է այցելուների համար: Թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը ուրախ է, որ մոտ ապագայում վերջապես կհայտնվի թանգարանների աշխատանքը սահմանող մի օրենք:

«Օրենքի նախագծի այս տարբերակը կատարյալ չէ, սակայն այն թույլ կտա ոչ միայն սահմանել թանգարանների կարգավիճակները, այլ նաև վերջնական պատասխան կտա այս ոլորտին վերաբերող բավականին շատ հարցերի: Օրինագիծը կարևորում եմ նաև այն առումով, որ այն ոչ միայն վեևաբերում է թանգարաններին, այլ նաև թանգարանային ֆոնդերին, ինչը կնպաստի ֆոնդերի ձևավորմանն ու պահպանմանը: Այստեղ հստակ նշվում է, որ անկախ հանգամանքից, հանրապետության թանգարանային ֆոնդը գործարքի ենթակա չէ, և սա մեծ առաջընթաց է», - ասաց Համազասպ Խաչատրյանը:

Օրենքի նախագծում սահմանում են թանգարանների սեփականության երեք տեսակներ. պետական, համայնքային և մասնավոր: Հայաստանում ներկա պահին գոյություն ունի մոտ հինգ թանգարան, սակայն դրանցից մեկի՝ Հարություն Կալենցի թանգարանի տնօրեն Լարիսա Կատասանովայի կարծիքով օրենքի նախագիծը առկա տարբերակով թերի է մասնավոր թանգարանների աշխատանքին և զարգացմանը նպաստելու առումով:

«Օրենքի նախագիծը մեզ համար անընդունելի է: Այն ավելի շատ պետական թանգարանների համար մշակված օրենք է, որը շատ քիչ է առնչվում մասնավոր թանգարանների խնդիրներին: Թանգարանի զարգացման ոլորտում  օրենքից ակնկալիք ունենալը սխալ եմ համարում, սակայն այն չպետք է խանգարի թանգարանի աշխատանքին: Օրենքի նախագիծը ինքնին ոչնչով չի խանգարի թանգարանի գործունեությանը, սակայն օրենքի նախագծում թանգարաններին ներկայացված պահանջները անընդունելի են մասնավոր թանգարանների համար, քանի որ հաշվի առնված չեն մի շարք հանգամանքներ», - ասաց Լարիսա ԿատասանովաÕ ¶:

«Կալենց» թանգարանը ներկայացում է Արմինե և Հարություն Կալենցների արվեստը: Թանգարանի տնօրնը հավելեց, որ «Կալենց» թանգարանի ցուցանմուշները հիմնված են երկու մասնավոր հավաքածուների վրա, որոնցից մեկի օտարերկրյա քաղաքացի սեփականատերը ենթարկվում է այլ երկրի օրենքներին և բարի կամքի շնորհիվ իր հավաքածուի կեսը չի արտահանել Հայաստանից, որպեսզի այն հասանելի լինի Հայաստանում: Սակայն «Թանգարանների և ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» օրենքի ներկա տարբերակի համաձայն սեփականատերը զրկվում է իրեն պատկանող սեփականությունը տնօրինելու իրավունքից:

 

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственности