Գյումրեցի ծանրորդ Հակոբ Մկրտչյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
СПОРТ
Թաիլանդական Պատտայա քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։
89 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկամարտի 375 կգ արդյունքով հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Այս տարի Բաթումիում Եվրոպայի չեմպիոն հռչակված Հակոբ Մկրտչյանը փոքր արծաթ նվաճեց հրում վարժությունում՝ 204 և 208 կգ ծանրաձողերը վստահ պահելով գլխավերևում։
Պոկումում գյումրեցի ծանրորդը 167 կգ արդյունքով 4-րդ տեղն էր զբաղեցրել։
Հրում վարժությունում 89 կգ քաշային մեր մյուս ծանրորդը՝ Դավիթ Հովհաննիսյանը տեղը զբաղեցրեց՝ 195 կգ արդյունքով։ Առաջին մոտեցմամբ մեր մարզիկը հրեց 190 կգ ծանրաձողը, իսկ երկրորդ մոտեցմամբ՝ 195։ Հովհաննիսյանը, չունենալով մեդալային հույսեր, հրաժարվեց երրորդ մոտեցումից։
Հիշեցնենք՝ հրում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը առաջին մոտեցմամբ չէր կարողացել պոկել 160 կգ ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հաջողել էր, սակայն երրորդ մոտեցմամբ, որի համար 165 էր պատվիրել, չէր կարողացել հաջողության հասնել՝ պոկում վարժությունն ավարտելով 160 կգ արդյունքով։
Այսպիսով, Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 355 կգ։