Հրկիզել է վարձակալած տունը եւ դիմել փախուստի. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին
ОБЩЕСТВОՍեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հասմիկի փողոցում հրդեհ է:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վարձակալական հիմունքներով Հասմիկի փողոցի տներից մեկում բնակվող 32-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, դիտավորությամբ հրկիզել է տունն ու դիմել փախուստի: Ժամը 16.10-ին Լենինգրադյան փողոցից տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է 2 խոհանոցային դանակ: Խոստովանական բացատրությունից հետո տղամարդը տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream



