«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է ռեկորդային եկամուտ ունենալու մասին
СПОРТ2018/19 մրցաշրջանում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եկամուտը կազմել է շուրջ 710 միլիոն եվրո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ռեկորդային եկամուտից մանչեսթերյան ակումբի շահույթը կազմել է 56 միլիոն եվրո: Ակումբի ղեկավարությունը նախորդ մրցաշրջանից ստացած գումարի մեծ մասը ծախսել է տրանսֆերների վրա:
Այնուամենայնիվ, ռեկորդային եկամուտն ու տրանսֆերները չեն օգնել «Մանչեսթեր Յունայթեդին» հաջողությամբ մեկնարկել Անգլիայի ընթացիկ առաջնությունում: 6-րդ տուրից հետո նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի թիմն ունի ընդամենը 8 միավոր: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն արդյունքն է Պրեմիեր լիգա փոխադրվելուց հետո:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



