ՊԲ-ում շարունակվում են ռազմավարական զորավարժությունները
ЛАЙФ
ՊԲ զորքերի եւ զորատեսակների ներգրավմամբ ընթացող ռազմավարական զորավարժությունների երկրորդ օրը բանակի եւ ենթակա ստորաբաժանումների ղեկավարման կետերում, համաձայն առկա իրադրության եւ ըստ այդմ՝ տրված ներմուծականների, ընդունվել են մի շարք որոշումներ հավանական հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու եւ կայուն պաշտպանություն կազմակերպելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Հատկանշական է, որ ուսումնավարժական միջոցառումների ընթացքում, ինչպես տարբեր աստիճանի հրամանատարական օղակների եւ շտաբերի կողմից որոշումների ընդունման, այնպես էլ զորքերի մակարդակով դրանց իրականացման ժամանակ բավականին նպատակասլաց կերպով հաշվի են առնվում դասական ռազմարվեսի պահանջները, այդ թվում՝ Արցախյան առաջին պատերազմում եւ 2016թ. ապրիլյան քառօրյայում արձանագրված առավել ուսանելի դասերը: