8 բան, որ տղամարդն անում է ՄԻԱՅՆ այն կնոջ հետ, ում գժի նման ՍԻՐՈՒՄ Է
ЛАЙФՏղամարդկանց պահվածքի որ տեսակներն են խոսում նրա զգացմունքների մասին:
Նա ձեր հարաբերություններն առաջ է տանում: Դուք անընդհատ չեք դոփում նույն տեղում: Նա սահուն կերպով ամեն ինչ առաջ է տանում: Քեզ հետ է կապում իր կյանքում տեղի ունեցող գրեթե յուրաքանչյուր իրադարձություն: Դուք խոսում եք ձեր ապագայի, համատեղ կենցաղի, երազանքների մասին:
Նա քեզ հետ քնքուշ է վարվում: Նույնիսկ ամենաբրուտալ ու կոպիտ տղամարդիկ սիրելիների կողքին քնքուշ ու հոգատար են դառնում: Նա կարող է քեզ հետ կիսվել ամեն ինչի մասին, դուք շատ ժամանակ եք անցկացնում միասին:
Նա ծանոթացնում է քեզ իր կյանքի կարևոր մարկանց հետ: Հենց տղամարդը հասկանում է, որ քեզ հետ է ուզում կապել իր կյանքը, նա անպայման ուզում է, որպեսզի այդ մասին բոլորն իմանան:
Դուք միասին շատ ժամանակ եք անցկացնում: Իր գրեթե ողջ ազատ ժամանակը նա պատրաստ է քեզ նվիրել: Եթե կա ընտրություն քեզ հետ մնալու ու այլ տարբերակով լիցքաթափվելու, նա անպայման ընտրում է քո ընկերակցությունը:
Նա ասում է, որ քո մասին է մտածում: Սա, թերևս, ամենապարզ միջոցն է: Տղամարդիկ հաճախ են առանց որևէ պատճառի գրում, զանգում, քանի որ հիշել են, կարոտել: Եթե նա հաճախ է նման բաներ անում, ուրեմն իսկապես լրջորեն տարված է քեզանով: