Խաչանովի հետ մրցախաղում մրցավարին եւ երկրպագուներին անպատվելու համար Կիրյոսը 16 շաբաթով հեռացվեց թենիսից
СПОРТՊրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (АТР) ավարտել է ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսի նկատմամբ հետաքննությունը եւ նրան 16 շաբաթով հեռացրել է թենիսից։ АТР-ն հետաքննությունը սկսել էր ԱՄՆ-ի Ցինցինատի քաղաքում անցկացված «Մասթերս» մրցաշարի երկրորդ շրջանի հանդիպումից հետո։
Ռուսաստանցի Կարեն Խաչանովի հետ 1։2 հաշվով տանուլ տված մրցախաղում Կիրյոսը բազմիցս անպատվել էր մրցավարներին եւ երկրպագուներին։
Որակազրկումից բացի Կիրյոսը տուգանվել է 25 հազար դոլարով։ Ցինցինատիի մրցաշարում նա տուգանվել էր 113 հազար դոլարով։ Բացի այդ 16 շաբաթվա որակազրկման ավարտից հետո մեկ տարվա ընթացքում նմանատիպ խախտումների դեպքում АТР-ն նոր հետաքննություն կսկսի Կիրյոսի նկատմամբ։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



