ՌԴ-ն 20 մլն դոլար կհատկացնի Հայաստանին
ЭКОНОМИКАՌուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։ Այս մասին տեղեկացնում է Հայսատանում ՌԴ դեսպանատունը:
Դեսպանատան ֆեյսբուքյան էջում հայտնում են. «ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչեւ 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։
Եվս մոտ 2,8 միլիոն դոլար կտրամադրվի ՄԱԿ Զարգացման ծրագրին` ուղղված Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի սահմանամերձ մարզերում ներառական տնտեսական զարգացման աջակցությանը։
Նշենք, որ Ռուսաստանը ֆինանսավորում է նաեւ ՄԱԿ մի շարք այլ ծրագրեր, որոնց կարող եք ծանոթանալ ինֆոգրաֆիկայում»:
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо
5
Как были чмошниками , так и остались



