Կանայք անվանել են տղամարդկանց բնավորության ամենատհաճ գծերը
ЛАЙФ
Reddit-ի կին օգտատերերն անվանել են տղամարդկային այն հատկանիշները, որոնք հենց տղամարդկանց կարծիքով դրական են, սակայն կանանց ընդհանրապես չեն գրավում:
M_Ad նիկով օգտատերը խոստովանել է, որ իրեն բոլորովին դուր չի գալիս, երբ ծանոթանալիս տղաներն ասում են, թե ինչպես են ատում որոշակի տեսակի կանանց:
PlatinumBananya-ն նշել է, որ իր նախկին ընկերը փորձում էր տպավորություն թողնել հիմար պատմություններով, որ իբր սեռական կյանքը սկսել է 12 տարեկանում: Օգտատերը շեշտել է, որ դա իրեն բոլորովին դուր չի եկել: Նման պարծենկոտությունը չի գրավում նաև Orange_Paisley նիկով օգտատիրոջը. «Դա ինձ համար ոչինչ չի նշանակում»,- բացատրել է նա:
Electric29-ը տղամարդկանց հորդորել է կոպիտ չլինել: «Որոշ տղաներ կարծում են, որ առնական երևալու համար պետք է չար լինեն, բայց ես միշտ նախընտրում եմ բարի անձնավորության»:
Օգտատերերից WaffleIron50-ը նշել է, որ ատում է փողոցում թքող տղամարդկանց, իսկ մի ուրիշը տհաճությամբ հիշել է, որ հանդիպել է տղաների, որոնք վատ են վերաբերվել իրենց մայրերին: Նա հույս է հայտնել, որ դա հազվագյուտ երևույթ է: