Ինչպե՞ս հաղթահարել սթրեսն ու դեպրեսիան
ЛАЙФԵթե սթրեսի կամ դեպրեսիայի մեջ եք, Past.am-ի այս խորհուրդները ձեզ կօգնեն դրանք հաղթահարել:
Վերցրու ընդմիջում: Զբաղվի´ր յոգայով, լսի´ր երաժշտություն, զբաղվի´ր մեդիտացիայով, գնա´ մերսման: Խնդիրը հետին պլան գցելու շնորհիվ մտքերդ մաքրում ես նրանից: Կեր հավասարակշռված ուտելիք: Մի´ անտեսիր ոչ մի ուտելիք: Օգտագործի´ր առողջարար, էներգիայի լիցքեր հաղորդող ուտելիք: Սահմանափակի´ր ալկոհոլի ու կոֆեինի օգտագործումը, որոնք խորացնում են անհանգիստ վիճակդ և առաջ բերում խուճապի նոպաներ: Քնի´ր բավարար չափով:
Երբ սթրեսի մեջ ես լինում, մարմինդ լրացուցիչ քնի ու հանգստի կարիք է ունենում: Ամեն օր վարժություններ արա: Դրանք օգնում են լավ զգալ և պահպանել առողջությունը: Խորը շունչ քաշի´ր: Շնչի´ր և արտաշնչի´ր դանդաղ: Դանդաղ հաշվիր մինչև 10-ը: Կրկնիր, եթե անհրաժեշտ է՝ հաշվելով մինչև 20-ը: Ուժերիդ ներածին չափով պայքարի´ր վիճակիդ դեմ: Կատարելության ձգտելու փոխարեն, որը անհնար է, հպարտ եղիր այն արդյունքով, որին հասել ես: Համակերպվի´ր, որ չես կարող վերահսկել ամեն ինչ: Վերլուծի´ր, իսկապե՞ս ամեն ինչ քո մտածածի նման վատ է: Ընդունի´ր հումորները: Լիաթոք ծիծաղը միայն օգնում է: Դրական տրամադրվի´ր: Փորձի´ր բացասական մտքերը փոխարինել դրականներով: Ակտիվություն դրսևորի´ր:
Կամավորություն արա կամ ակտիվ լինելու այլ ձևեր մտածիր: Արդյունքում դու աջակցություն կստանաս և կհանգստանաս ամենօրյա սթրեսից: Փորձի´ր հասկանալ՝ ինչն է հատկապես քեզ գցում այդ վիճակի մեջ՝ աշխատա՞նքը, ընտանի՞քը, դպրո՞ցը: Խոսի´ր ինչ-որ մեկի հետ:
Պատմի´ր ընկերներիդ կամ ընտանիքիդ, որ քեզ ընկճված ես զգում: Հասկացրու նրանց, թե ինչով կարող են քեզ օգնել: Խոսի´ր հոգեբանի հետ պրոֆեսիոնալ օգնություն ստանալու համար: Օգտվի´ր օնլայն օգնություններից: Ինտերնետն առաջարկում է բազմաթիվ ծրագրեր, հաղորդումներ, որոնք պրոֆեսիոնալների կողմից են ստեղծված: Դրանք նույնպես կօգնեն հանգստանալ:



