Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Անընդ­հատ գտնվե­լու ենք քրե­ա­կան գործ-ձեր­բա­կա­լու­թյուն-կա­լա­նա­վո­րում տե­ղա­տա­րա­փի մեջ.ո՞ւր է դա մեզ տա­նե­լու»

ИНТЕРВЬЮ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման կապակցությամբ, երբ վերջինս մերժել էր Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։

Օրերս հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: 

Այս փաստը շատերի մոտ տարակարծությունների տեղիք տվեց: Դատավորի որդին՝ Դավիթ Արղամանյանը, փաստաբան է, «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն, նաև ակտիվ «իմքայլական»: Բացի դա, դատավոր Արղամանյանը դատավորների գնահատման սանդղակում բավականին ցածր վարկանիշ ունի: 

Երեկ օրվա ընթացքում շատերի մոտ հարցեր էին առաջացել՝ որքանո՞վ անաչառ կարող է լինել դատավորը, ինչպես նաև արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց նա է քննելու ՀՀ երկրորդ նախագահի գործը: 

Նշենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ այս կամ այն գործը քննող դատավորին ընտրում է համակարգիչը:

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ չի հավատում դատավորների ընտրության այս՝ համակարգչային տարբերակին: 

«Բնականաբար օրենքով սահմանված է այնպես, որ ամեն ինչ պետք է լինի պատահական, բայց այդ համակարգչային մակագրման ներդրումից ի վեր ես այդ համակարգի նկատմամբ որևէ վստահություն չունեմ: 

Կա գործերի մի շերտ, որոնց հետ կապված առկա է որոշակի հետաքրքրություն: 

Դա վերաբերում է և՛ քրեական, և՛ քաղաքացիական գործերին, որոնց պարագայում այդ համակարգիչն ի ցույց է դնում արհեստական ինտելեկտին բնորոշ պահվածք, այսինքն՝ աշխարհում առաջին անգամ Հայաստանում է, որ արհեստական ինտելեկտը խելոք է: 

Ես բացարձակ չեմ վստահում այդ համակարգին: Այդ համակարգը գտնվում է հասարակական վերահսկողության ներքո, այդ համակարգը գտնվում է բարձրագույն դատական խորհրդի և դատական դեպարտամենտի կատարյալ վերահսկողության ներքո: 

Դա եղել է նախկինում, դա շարունակվում է այսօր»,-ասում է Վարոսյանը: 

Վերջին օրերին մի քանի քրեական տարբեր գործերի շրջանակում հնչում են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, երբ վերջիններս անգամ ներգրավված չեն ո՛չ որպես վկա, ո՛չ որպես մեղադրյալ: 

Փաստաբանից հետաքրքրվում ենք՝ ինչո՞ւ են պատկան մարմինները միանգամից շրջանառում այս անունները և քրեական գործերը, ի՞նչ խնդիր են փորձում լուծել:

 

«Ես մի քանի անգամ ասել եմ, շարունակում եմ այդ մտավախությունն ունենալ, որ չկա հասարակությանը ներկայացնելու թե՛ կոնկրետ ձեռքբերումներ, ծրագիր, ժամկետներ, թե՛ ժամկետ՝ ծրագրով նախատեսված այս կամ այն խնդիրները երբ են կյանքի կոչվելու:

Այդ ամեն ինչի բացակայությունը ստիպում է հասարակությանը պարբերաբար կերակրել քրեական գործերով: Ինձ մոտ տպավորություն է, որ ներկայիս իշխանությունները «երկնքից քրեական գործ»-ից բացի այլ հերոսի անուն չգիտեն ուղղակի: 

Մենք անընդհատ գտնվելու ենք քրեական գործձերբակալություն-կալանավորում տեղատարափի մեջ: Ո՞ւր է դա մեզ տանելու, խիստ կասկածելի է»,-նշում է մեր զրուցակիցը:

Անդրադառնում ենք նաև իրավապահ և դատական համակարգի նկատմամբ իշխանությունների հնարավոր ճնշումների խնդրին: Կա տարածված կարծիք, որ ներկայումս դատավորներին հրահանգներ են տրվում ոչ թե «վերևից» զանգերի, այլ հրապարակային ելույթների ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաների ելույթներում առկա մեսիջների՝ սպառնալիքների, պիտակավորումների կամ կոնկրետ գործերի ու անձանց հետ կապված դիրքորոշումների միջոցով:

«Իրավապահ համակարգը, ըստ էության, ենթակա է գործադիր իշխանությանը: Այդտեղ հրամաններ են տրվում, հրամանները կատարվում են: 

Այլ հարց է, թե ինչ գործելաոճ է ընտրված դատական համակարգի պարագայում, որի հետ իշխանության մյուս երկու ճյուղերի շփումը առհասարակ պետք է զրոյի հավասարված լինի: 

Տեսեք, կա՞ արդյոք ուղիղ միջամտություն, կանչո՞ւմ են արդյոք դատավորներին ինչ-որ տեղ, ճնշում, հրահանգներ տալիս, ինչ-որ մեկն այցելո՞ւմ է այդ դատավորներին և նրանց հրահանգներ տալի՞ս է, թե չէ, դա մենք այսօր չենք իմանա: 

 

Դա կբացվի հետագայում: 

Բայց այն, որ հրապարակային տիրույթում սպառնալիքներ, վիրավորանքներ, պիտակավորումներ են ուղղվում դատական համակարգին, ակնհայտ է, դա տեսնում ենք բոլորս: 

Ես համոզված եմ, որ, այո՛, դատավորների գերակշիռ մասը, կներեք, միշտ է եղել մորթապաշտ: 

Միշտ եղել են վախկոտ, իրենց դատավոր դառնալու ուղին շատերի համար անցել է այնպիսի ճանապարհներով ու ուղիներով, որ իրենց վերածել է մորթապաշտ, վախկոտ մարդկանց:

Ես համոզված եմ՝ գերակշիռ մեծամասնությունն այս հրապարակային հայտարարություններից իրոք ճնշվում է: 

Նրանք ընկալում են, որ սա իրենց ուղղված մեսիջ է, որ իրենք պետք է ենթարկվեն: Սա է խնդիրը, հարցը: 

Ես, ի դեպ, 2018 թվականի գարնանից հետո ասում էի, որ մենք ունենք անկախ դատական համակարգ ունենալու շանս. դատական համակարգում առկա ոչ դատավորները փորձում էին նմանվել, ընդօրինակել այն մի քանի դատավորներին, որոնք իրոք այդ կոչմանը համապատասխանում են:

Բայց փոխանակ դրան նպաստի իշխանությունը, նա արեց հակառակը: Այսինքն՝ թիրախավորեց քիչ թե շատ անկախ դատավորներին, իսկ մորթապաշտ զանգվածը վերադարձավ այնտեղ, որտեղ գտնվում էր նախկինում»,-եզրափակում է Երվանդ Վարոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%