Ժողովուրդն ասում է. երբ վառվում է ականջը, ապա քո մասին բամբասում են, բայց իրականում դա այլ բան է նշանակում…
ЛАЙФ
Երբեմն ականջները սկսում են այրվել: Նման եպքում ժողովուրդն ասում է, որ խոսում են քո մասին: Երբ վառվում է ձախ ականջը, քո մասին բամբասում են, իսկ եթե աջը՝ գովում են: Բայց բժիշկներն այլ կերպ են բացատրում այդ երևույթը:
Ականջները վառվելը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով, ինչպիսիք են.
Ուղեղի ծանրաբեռնված աշխատանքը,
Բացասական հույզերը, ցանկացած սթրեսի, վախի հետևանքով առաջացած հաճախասրտությունը:
Վախի ժամանակ արյան մեջ բարձրանում է ադրենալինի մակարդակը, բարձրանում է զարկերակային ճնշումը:
Եղանակային անբարենպաստ պայմանները,
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը,
Չափազանց նեղ գլխարկը։
Ականջները կարող են կարմրել նաև և մի շարք հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են՝
Հորմոնալ դիսբալանսը,
Ինֆեկցիան,
Հիպերտոնիան,
Ցրտահարվածությունը,
Ալերգիան,
Ինսուլտը,
Վնասվածքները,
Լսողական օրգանի տոքսիկ ախտահարում: