ԵԱՏՄ երկրների եւ Սինգապուրի միջեւ կստորագրվի տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր (ֆոտոռեպորտաժ)
ЭКОНОМИКАԵԱՏՄ բարձրագույն խորհրդի երեւանյան նիստի շրջանակներում Սինգապուրի հետ Եվրասիական տնտեսական միության եւ նրա անդամ պետությունները կստորագրեն համապարփակ տնտեսական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր եւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, Բաղրամյան 26-ում, Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը (ֆոտոռեպորտաժ):
Նա նշեց, որ բացի այդ Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ստորագրվելու է ծառայությունների, առեւտրի եւ ներդրումների մասին երկկողմ համաձայնագիր:
«Ուրախ ենք, որ այս համաձայնագրերը կնքվելու են ԵԱՏՄ-ում, Հայաստանի նախագահության ընթացքում: Մենք որպես ԵԱՏՄ նախագահող երկիր զգալի ջանքեր ենք գործադրել ԵԱՏՄ արտաքին կապերի աշխարհագրությունը ընդլայնելու ուղղությամբ եւ Սինգապուրը եղել է մեր ուշադրության կենտրոնում»,-ասաց նա:
Վարչապետը նշեց, որ բանակցությունների ընթացքում նաեւ խոսվել է ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության մասին: