Ереван, 29.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Եթե դու դերասան ես և քեզ չես կարող բաց տեսարաններ թույլ տալ, ապա սխալ մասնագիտություն ես ընտրել»․ Էվա Խաչատրյանը՝ իր համարձակ կերպարների ու ներկայիս զբաղվածության մասին

ЛАЙФ

Դերասանուհի Էվա Խաչատրյանը ներկայումս հեռուստատեսային որևէ նախագծում չի նկարահանվում, սակայն դեռ եթերում է նրա մասնակցությամբ «Ժիրայր Գլենց» բազմասերիանոց հեռուստաֆիլմը։ Էվան ամառային հանգստի մեկնելու հստակ ծրագրեր առայժմ չունի․առաջիկայում նա գերզբաղված կլինի թատրոնում։

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է վերջինիս զբաղվածության, դերասանի մասնագիտության հանդեպ իր վերաբերմունքի և բաց տեսարաններում նկարահանվելու մասին։

«Ներկայումս շատ բուռն կերպով պատրաստվում եմ իմ սիրելի Կամերային թատրոնի հետ հյուրախաղերի։ Մասնակցելու ենք Գդանսկի Շեքսպիրյան միջազգային փառատոնին և այնտեղ ներկայանալու ենք մեր խաղացանկից «Ռոմեո և Ջուլիետ» գործով։ Սա համաշխարհային մակարդակով իսկապես մեծ միջոցառում է, և այնտեղի հաղթանակը կլինի հաղթանակ նաև հայ ազգի համար»,- նշեց Էվան՝ հավելելով, որ հյուրախաղերից վերադառնալուց հետո հանդիսատեսն իրեն կտեսնի նաև Ստանիսլավսկու անվան թատրոնի բեմում՝ կոմերցիոն ներկայացման շրջանակներում։

«Հեռուստատեսությունն ինձ տվել է ճանաչում, փորձ, դերեր մարմնավորելու հնարավորություն, որոնցից շատերը տպավորվել են և ինձ համար այցեքարտ են դարձել։ Ես սեր ու համակրանք զգացել եմ երկու հարթակներից էլ հավասարապես՝ թե՛ թատրոնի բեմից և թե՛ էկրանից»,- ասաց դերասանուհին։

Հեռուստատեսության տված ճանաչումն ադրադառնում է հայտնիների սոցիալական էջերի վրա, որտեղ նրանց դերերը կամ ուղղակի հրապարակումները քննարկվում են ու մեկնաբանվում։ Էվայի խոսքով, ինքը դրական է վերաբերվում ցանկացած մեկնաբանության, որը հիմնավորված է․

«Ես էլ կարող եմ մտնել որևէ մեկի էջ, մի վատ բան գրեմ ու դուրս գամ։ Բայց ինչո՞ւ դա անեմ։ Ուղղակի արված բացասական մեկնաբանությունները զուտ բացասական էներգիայի աղբյուր են՝ ոչ ավել։ Ես խորապես ցավում եմ այն մարդկանց համար, որոնք բացասական մեկնաբանություններ են գրում, որովհետև դրանով նրանք առաջին հերթին աղտոտում են իրենց ներսը։ Դա ինձ չի վնասի այնքան, որքան իրենց։ Սակայն դրական եմ վերաբերվում բոլոր այն մեկնաբանություններին, եթե անգամ դրանք բացասական են, որոնք հիմնավորված ու գրագետ են»։

Մեկնաբանությունների տեղիք են նալիս նաև Էվայի համարձակ դերերը։ Սակայն դերասանուհին վստահ է, որ համարձակությամբ առանձնացող կերպարներն ու բաց տեսարանները երբեք չպետք է վախեցնեն դերասաններին։

«Իմ դեպքում սա մասնագիտություն չէ՝ սա իմ կյանքն է։ Մյուս բոլոր դերասանները, որոնք այս կերպ են վերաբերվում իրենց գործին, իրենց համար ևս երբեք չեն լինում սահմաններ։ Մեր մասնագիտության մեջ մտածել՝ ոտքս մինչև ծունկը բաց կլինի, թե ծնկիցս վերև՝ դա ինձ համար ուղղակի հիմարություն է։ Մենք՝ դերասաններս, յուրաքանչյուր ապրում պարտավոր ենք ներկայացնել իրականությանը համապատասխան՝ այնպիսին, ինչպիսին իրական կյանքում լինում է»,- ասաց Էվան

Եվ եթե որևէ դերասան սկսի մտածել, թե ոմն մեկի կարծիքով շրջազգեստը կարճ էր, ապա այդ դերասանը պետք է դադարի ստեղծագործել։ Մենք իրավունք չունենք իջնելու այդ հարթակ, որտեղ, որ քննարկվում են նմանատիպ պարզամիտ բաներ։ Ես շատ հաճախ զարմանում եմ որոշ դերասանների վրա, որոնք բարձրաձայնում են, իբրև հայկական իրականության մեջ իրենց չեն կարող թույլ տալ բաց տեսարաններ։ Եթե դու դերասան ես և քեզ չես կարող բաց տեսարաններ թույլ տալ, ապա սխալ մասնագիտություն ես ընտրել»։

Էվայի խոսքով՝ դերասանի մասնագիտությունը կյանքի դիրքորոշում է, ապրելակերպի ընտրություն։ Դերասանուհին վստահ է, որ ամեն մեկը չի կարող այդ քայլին գնալ, եթե խորապես է ծանոթանում այդ մասնագիտությանը։

«Ես էլ մարդ եմ և ինքս էլ ունենում եմ էմոցիոնալ տարբեր դրսևորումներ, նեղվածություն, սակայն դա չի կարող լինել այնքան ազդեցիկ, որքան սերն է դեպի թատրոնն ու իմ մասնագիտությունը, իմ տարիների ջանքն ինչ-որ բանի հասնելու։ Այսինքն՝ որևէ մեկը, ով գուցե անգամ գրագետ գրել չգիտի, գրում է ինձ մի հիմար մեկնաբանություն՝ ես չեմ կարող նրա կարծիքն ինձ հետ մեկ նժարին դնել»,- ասաց Էվան։

Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу