Վերին Լարսի անցակետում ավտոմեքենաների կուտակումները նվազում են
ОБЩЕСТВОՎերջին օրերին ի հայտ եկած խնդիրների արդյունքում Ռուսաստանից դուրս եկող մեքենաների կուտակումները Վերին Լարսի անցակետում նվազում են։
Այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
«Նախորդ օրվա ընթացքում բաց է թողնվել 536 մեքենա, մուտք է գործել շուրջ 400 մեքենա։ Անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով»,- նշել է Օհանյանը:
Ավելի վաղ նախարարությունից տեղեկացրել էին, որ Վերին Լարսի անցակետում հերթերը հիմնականում գոյացել են Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս եկող մեքենաների դեպքում, այլ ոչ թե մեկնող։ Խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաներին անհամապատասխանությունն էր:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



