Հայտնի է «Լիվերպուլի» հիմնական դարպասապահի խաղադաշտ վերադառնալու ժամկետը
СПОРТԱնգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեքերն, ամենայն հավանականությամբ, կկարողանա մասնակցել Անգլիայի առաջնության 9-րդ տուրի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղին, հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
«Ալիսոնն արդեն լիարժեք մարզումներ է անցկացնում, սակայն նա ծանր վնասվածքից է ապաքինվել, և ես չեմ պատրաստվում նրան խաղադաշտ դուրս բերել առաջիկա խաղերում: Կարծում եմ, որ նա պատրաստ կլինի խաղադաշտ վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն դարպասապահ Ալիսոն Բեքերը վնասվածք էր ստացել Պրեմիեր լիգայի առաջին տուրի՝ «Նորվիչի» հետ խաղում:
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



