Ереван, 30.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Մաս­նա­գի­տա­կան քննար­կում երկ­րում տե­ղի չի ունե­նում.ձկնոր­սու­թյու­նը հնա­րա­վոր չի լի­նի վե­րահս­կել»

ОБЩЕСТВО

Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը որոշել է Սևանա լճի սիգի արդյունագործական ձկնորսությունն օրինականացնել: Պատճառաբանությունը սիգի պահածոյի արտադրությունն ու արտահանումը վերահսկողության տակ պահելը և օրինական դարձնելն է: 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ շրջակա միջավայրի նախարարությունն արդյունագործական ձկնորսություն թույլ տալու կարգ է մշակել, որը սկզբնապես փորձելու են կիրառել պիլոտային՝ 150 տոննա ձկան համար: 

Նշենք, որ 10 տարուց ավելի է՝ Սևանի սիգն արդյունագործական նշանակության ձկնատեսակ չէր, ուստի նախարարության որոշումով որսը մինչ օրս արգելված էր: Այլ հարց է, որ, չնայած այդ արգելքին, շուկաներում, խանութներում ականատես էինք լինում սիգի վաճառքի:

Ձկնորսության կանոնակարգման և Սևանա լճի խնդիրներին պարբերաբար անդրադառնում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը: Նա նշում է, որ կարևոր է ձկնորսության կանոնակարգումն այնպես կազմակերպել, որ մի կողմից՝ չվնասենք բնությանը, մյուս կողմից՝ հարգենք մարդկանց, ովքեր զբաղված են ձկնորսությամբ։ 

Պատգամավորն ընդգծել էր, որ Սևանա լճում սիգի, նաև մնացած ձկնատեսակների պաշարները ցածր են՝ հավելելով, որ ձկնորսությունը լճում պետք է թույլատրվի, բայց խիստ վերահսկողության պարագայում: 

«Պետք է սահմանենք կանոնները, ափամերձ հատվածի բնակիչներին լճի հետ ապրելու հնարավորություն տանք, մարդիկ պետք է ձկնորսության իրավունք ունենան, բայց դա պետք է լինի խիստ սահմանների մեջ դրված»,-ասել էր Կարապետյանը:

հետ զրույցում նշում է, որ ձկնորսության օրինականացումից ոչ մի լավ բան սպասել չի կարելի: «Օրինականացումը կրկնակի կավելացնի ձկնորսությունը: 

Մարդիկ, որոնք ժամանակին վախենալով, գաղտնի էին ձուկ որսում, հիմա այդ ամենն անելու են օրինական ձևով, և մեծ քանակությամբ ձուկ է դուրս բերվելու Սևանա լճից: Ուզում եմ հասկանամ՝ ինչպե՞ս են իրենք հսկելու, թե որքան ձուկ որսացին: 

Վերահսկման մեխանիզմը չկա: Նշելու են, որ տարեկան թույլ են տալիս այսքան ձուկ որսալ, բայց չեն կարողանալու դա վերահսկել: Դա ուղղակի անհնար է»,ասում է Ադամյանը:

Նա նշում է՝ գիտնականներն ասում են, որ բացարձակ անթույլատրելի է մեծ քանակությամբ արդյունաբերական որսը Սևանա լճում, որովհետև ջրիմուռների ծաղկումը, դրանց քանակի կարգավորումն ուղիղ կապ ունի ձկնապաշարների հետ: 

«Քչացնելով ձկնապաշարները՝ նորից կկանգնենք նույն խնդրի առջև, չնայած, անկախ դրանից, էլի կանգնելու ենք: Գիտնականները զգուշացրել են, որ ամռանը նորից կտեսնենք լճի ծաղկումը: 

Պետք է արգելել ձկան որսը, որպեսզի այն շատանա, լիճն առողջանա, հետո արդեն թույլ տալ, որ մարդիկ որս կատարեն, բայց այսօր տեսնում ենք, թե այդ խնդիրն ինչպես է դրված: 

Ես, որպես քաղաքացի և մարդ, հասկանում եմ, որ լճի մերձակա համայնքների բնակչությունը դրանով է ապրում, բայց ուրեմն պետք է այլընտրանք գտնել այդ հարցում: 

Ի վերջո, սիգի ձկնապաշարները շատ փոքր են, ոչինչ չունենք որսալու»,նշում է մեր զրուցակիցը:

 

Բնապահպանի կարծիքով՝ այսօր բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չունի այդ ռեսուրսները, միևնույն ժամանակ նաև այդ ցանկությունը վերահսկելու գործընթացը: 

«Օրենքը, որով արգելվում է արդյունագործական որսը, պետք է մնա, միևնույն ժամանակ ուժեղանա տեսչականի վերահսկողությունը: 

Համաձայն եմ՝ էլի կլինի որսագողություն, բայց քանակությունը կլինի ավելի քիչ, եթե վերահսկողությունը ճիշտ կազմակերպվի: 

Ամիսներ առաջ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն ապացուցեց, որ ձկնագողության խնդիրը վերահսկելի է: 

Գիտե՞ք՝ որքան ձուկ է հանձնվել մանկատներին ու ծերանոցներին: Եթե ցանկություն ունենան, կարող են վերահսկել, իհարկե, ոչ հարյուր տոկոսով, բայց այնպիսի մթնոլորտ ստեղծեն, որ մարդիկ զգաստանան: 

Որպես բնապահպան՝ դեմ եմ այս նախագծին, չնայած մեր կարծիքը որևէ մեկը չի հարցնում: Երբևիցե կողմնակից չեմ եղել որևէ իշխանության, բայց հիմա ակնհայտ տեսնում եմ, որ գոնե այն ժամանակ ուզում էին լսել մասնագետներին: 

Այժմ մասնագիտական քննարկում այս երկրում տեղի չի ունենում, դրա համար խնդիրը չի լուծվում: 

Ի վերջո, պատգամավորներից որևէ մեկը մասնագետ չէ: Այդպիսի պոպուլիստական վերաբերմունքով որևէ բանի չենք հասնի: Երբ պոպուլիզմը վերանա, այն ժամանակ էլ խնդիրները կլուծվեն»,-եզրափակում է Սիլվա Ադամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

IDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей