Ереван, 28.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել»․ Մարի Պետրոսյանը՝ 3 ամսական որդու և նրա խնամքի մասին. ֆոտո

ЛАЙФ
Առավել մանրամասն ՝այստեղ

 

«Առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել»։ «Ազիզյանները» սիթքոմից հեռուստադիտողներին հայտնի դարձած 22-ամյա Մարի Պետրոսյանն ամիսներ առաջ մայրիկ դարձավ։ Մայրանալուց հետո դերասանուհին առաջին անգամ զրուցել է Tert.am Life-ի հետ և պատմել բալիկի խնամքի, եթեր վերադառնալու և հետագա ծրագրերի մասին։   

«Մինչև երեխայիս մեկ տարեկան դառնալը հաստատ չեմ մտածի աշխատանքի մասին, որովհետև երեխայի ամբողջ խնամքով ես եմ զբաղվում։ Քանի որ դեռ փոքրիկ է, իր խնամքը ուրիշին չեմ վստահի: Որոշել եմ մինչև իր մեկ տարեկանը լրանալն ամբողջությամբ ինքս զբաղվել իրենով և աշխատանքի մասին չմտածել»,- ասաց Մարին։

Եթեր վերադառնալու մտադրություն դերասանուհին, ամեն դեպքում, ունի, սակայն ասում է, որ ուզում է իրեն նոր կերպարով և նոր ձևաչափում փորձել:

 
 
Մարի Պետրոսյան

«Երեխայի՝ մի քիչ մեծանալուց հետո, անպայման, կմտածեմ աշխատանքի մասին: Եթե լինի նախագիծ, մեծ սիրով կնկարահանվեմ, բալիկիս խնամքի համար արդեն կմտածեմ դայակի մասին, սակայն դա փավելի ուշ։ Երբ ժամանակը գա, տարբերակներ կմտածեմ: Կարծում եմ՝ կարելի է համատեղել կարիերան երեխայի խնամքի հետ»,- ասաց նա:

Կրկին եթերում հայտնվելու մասին Մարին հստակ պատկերացումներ ունի՝ պետք է նախորդից տարբերվող կերպար լինի:

«Վերադարձս պետք է շատ հետաքրքիր և նոր լինի: Եթե կրկնվող ինչ-որ բան զգամ, առաջարկը չեմ ընդունի։ Ինձ ստիպող որևէ բան չկա, որ աշխատեմ, այդ թվում՝ գումարը։ Չեմ ցանկանա հաջորդը ևս սիթքոմ լինի,  չեմ կարծում, որ կրկին հանդես կգամ սիթքոմում, չնայած ամեն բան կախված է կերպարից։ Եթե դադարից հետո պետք է կրկնվեմ, ավելի լավ է ընդհանրապես եթերում չլինեմ։ Իհարկե, շատ եմ ցանկանում, որ լինի այնպիսի առաջարկ, որին համաձայնություն կտամ առանց մտածելու և հետաքրքրությամբ կսկսեմ նկարահանվել»,- նշեց դերասանուհին։

Մարիի խոսքով՝ հիմա իր առօրյան ամբողջությամբ նվիրում է 3 ամսական որդուն ․ «Հիմա միայն երեխան, նրա հետ զբաղմունքները, նրան մեծացնելն են կազմում օրս: Եթե անկեղծ, ուրիշ որևէ բանի մասին չեմ էլ ուզում մտածել: Միայն երեխայիս մասին եմ մտածում, չնայած երբեմն պահ է գալիս, հոգնում ես առօրյայից՝ ուզում ես դուրս գալ, աշխատել, բայց հիմա, ինչպես ասում են, հետծննդաբերական դեպրեսիայի մեջ եմ: Այս պահի դրությամբ ընդհանրապես պատրաստ չեմ ակտիվ աշխատանքի վերադառնալ»։

«Ազիզյանները» սիթքոմից Մարի Պետրոսյանը

Դերասանուհին ժպիտով նշեց, որ չնայած գերծանրաբեռնվածությանը՝ զգաղվածությունն իր համար անչափ հաճելի է․ «Զբաղվածությանս մասին ուղղակի չեմ կարող խոսել, որովհետև չես էլ նկատում, թե օրդ երբ, ինչպես է սկսվում և ինչպես ավարտվում: Ամեն վայրկյանը երեխան է թելադրում՝ ինչ ու ինչպես անես, որտեղից սկսես, որտեղ ավարտես։

Մինչև իր քնելը հոգնածություն չեմ զգում, բայց հենց պառկում եմ, զգում եմ, որ վերջ՝ սպառված եմ։ Իհարկե, երբ երեխայիս ժպիտը տեսնում եմ, աշխարհին բոլորովին այլ անկյունից եմ նայում, միայն լավն եմ տեսնում։ Հետաքրքիր է, բայց շնորհիվ երեխայիցս ստացած էներգիայի նախկինում եղած բացասական ոչ մի բան հիմա ինձ վրա չի ազդում,- ասաց Մարին ու ծիծաղելով հավելեց,- ասում են՝ շատ եմ բարիացել»։

Զրույցի վերջում դերասանուհին ցանկացավ ավելացնել․ «Ես հասկացել եմ, որ առանց իմ բալիկի կյանքիս 22 տարին շատ անհետաքրքիր են եղել՝ իմ օրը, կյանքն ու առհասարակ, ամեն ինչ փոխվել է իմ բալիկի ժպիտով, և ես հոգեպես լցվել եմ, բալիկովս ինձ լիարժեք լավ մարդ եմ զգում։ Բոլոր աղջիկներին, անկեղծ, ցանկանում եմ զգալ մայրիկ լինելու այս երջանկությունը»։

Израиль подаст апелляцию в связи с выдачей МУС ордеров на арест Нетаньяху и Галанта Reuters: Соглашение о прекращение огня между Ливаном и Израилем расширяет территорию, свободную от оружия «Хезболлах» Отбывших из Армении воздушным путем граждан стало больше, чем прибывших В МИД отрицают, что Ереван просил организовать заседание ЕАЭС в Санкт-Петербурге В ряде регионов Армении идет снег Idram теперь доступен на Wildberries!ПЕРВОЕ ПОЛНОГЕНОМНОЕ ИССЛЕДОВАНИЕ ОПРОВЕРГАЕТ ТЕОРИЮ ГЕРОДОТА О ПРОИСХОЖДЕНИИ АРМЯНПассажиропоток в двух аэропортах Армении продолжает сокращаться Путин прилетел в Астану Власти никого не слушают: Бурные обсуждения в комиссии парламента Армении на тему налоговых реформ Курсы валют в Армении Председатель НС РА принял чрезвычайного и полномочного посла Королевства Нидерландов Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизи9ровалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»АР: На президентских выборах в этом году Трамп набрал больше голосов, чем в 2020 году Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Пашинян: Правление решило выдвинуть кандидатуру руководителя общины Хой на пост губернатора Армавира Никол Пашинян: В Гюмри 8,9, 10 декабря пройдут предварительные выборы Землетрясение в городе Ахар в Иране: толчки ощущались также в Сюникской области Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении