Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել 4 ցուցարարի. երթի մասնակիցները հրաժարվեցին առաջարկից
ОБЩЕСТВОՆախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է ընդունել հոսանքի թանկացման դեմ բողոքող 3-4 ակտիվիստների, եթե մյուսները չգնան դեպի նախագահի նստավայր եւ վերադառնան Ազատության հրապարակ: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, երթի մեկնարկին հավաքվածներին ասաց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
Օսիպյանն ասաց, որ իրեն այդ մասին փոխանցել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, սակայն ակտիվիստները հրաժարվեցին ընդունել առաջարկը եւ շարունակում են շարժվել դեպի Բաղրամյան 26:
Գրողների միության մոտ ոստիկանները մի քանի շարք կազմած, պաշտպանական վահաններով պատ են կազմել, տարածքում մի քանի հարյուր ոստիկան կա եւ բազմաթիվ ոստիկանական մեքենաներ: Երթի մասնակիցներն այժմ շարժվում են նրանց ընդառաջ:
1
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
4
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
5
Стартовал финальный этап турнира Junius



