Հրազդանում 36-ամյա քաղաքացին կտրել է ձեռքի երակները եւ փորձել նետվել պատուհանից
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 6-ին՝ ժամը 01:07-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի բնակիչը փորձում է պատուհանից ցած նետվել: Այս մաասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Վարդան Ն.-ն (ծնված 1983 թ.) վնասել է իրեն՝ կտրելով ձեռքի երակները և փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով 3-րդ հարկի պատուհանից:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են վերջինիս ինքնասպանության փորձը:
Տեղում քաղաքացուն շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



