Պուտինն իր 67-ամյակը նշում է հարազատների հետ բնության գրկում
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ծննդյան օրը կանցկացնի հարազատների եւ մտերիմների հետ, մինչ այդ նա եղել է սիբիրյան տայգայում, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Երկուշաբթի՝ հոկտեմբերի 7-ին, Պուտինը 67 տարեկան է դառնում: Նա մի քանի օր առաջ եղել է սիբիրյան տայգայում, որտեղ, ինչպես նշել է Պեսկովը, «վայելել է աշնանային բնությունը»: «ՌԻԱ Նովոստի»-ի հարցին՝ Պուտինն արդյոք ծննդյան օրը կնշի՞ մտերիմների հետ բնության գրկում, Պեսկովը դրական է պատասխանել:
Պետության ղեկավարն այս օրը բազմիցս աշխատավայրում է նշել. հանդիպումներ, խորհրդակցություններ, միջազգային գագաթնաժողովներ եւ պաշտոնական այցեր արտասահման: Պուտինը երբեմն հանգստյան օր է վերցնում հարազատների եւ ընկերների հետ անցկացնելու համար:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



