Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել. Սեյրան Օհանյանն իրավիճակը սովորական է համարում
ИНТЕРВЬЮԻսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:
NEWS.am-ի դիտարկմանը, որ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը ուժեղացել է, նա արձագանքեց. «Սովորական երեւույթ է, սահմանային լարվածություն միշտ էլ եղել է: Այսօրվա մեր բանակը, կարծում եմ՝ լիովին վերահսկում է սահմաններին իրավիճակը եւ ըստ իրադրության համապատասխան որոշումներ է կայացնում:
Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ե՞րբ է հանգիստ եղել: Միշտ էլ լարվածություն եղել է: Հատկապես Տավուշի շրջանում զորամիավորման ղեկավարությունը զորամասների հրամանատարների հետ համապատասխան միջոցներ ձեռնարկում է զսպելու համար»:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



