Գարի Նեւիլ․ Չեմ կարծում, որ «Լիվերպուլը» բաց կթողնի չեմպիոնությունը
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան եւ ավագ, բրիտանացի ֆուտբոլային փորձագետ Գարի Նեւիլը կանխատեսել է, որ Անգլիայի ընթացիկ առաջնությունը կավարտվի «Լիվերպուլի» չեմպիոնությամբ։
«Չեմ կարծում, որ «Լիվերպուը» բաց կթողնի չեմպիոնությունը։ «Մանչեսթեր Սիթին» կարգին վիճակում չէ։ Նրանց պաշտպանության քառյակը չի համապատասխանում թիմի բարձր մակարդակին։ Նրանք թույլ են տալիս մրցակիցներին ստեղծել բազմաթիվ գոլային պահեր։ Այդպես չէր անցած մրցաշրջանում»,- Գարի Նեւիլի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Անգլիայի ընթացիկ առաջնությունում «Լիվերպուլը» 8 խաղում տարել է նույնքան հաղթանակ՝ 24 միավոր։ «Մանչեսթեր Սիթին» 16 միավորով երկրորդ տեղում է։
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



