Անչելոտի. Մրցաշարային աղյուսակում «Նապոլիի» տեղի պատճառով կարելի է լաց լինել
СПОРТԻտալական «Նապոլիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իտալիայի առաջնության 7-րդ տուրում «Տորինոյի» հետ գոլազուրկ ոչ ոքիի մասին:
«Հանդիպումը բավականին դժվար ստացվեց մեզ համար: Մենք լավ գրոհներ էինք կազմակերպում, սակայն չէինք կարողանում ավարտին հասցնել դրանք:
Մրցաշարային աղյուսակում «Նապոլիի» զբաղեցրած տեղի պատճառով կարելի է լաց լինել: Պետք է այնպես անենք, որ այլևս միավորների կորուստ չունենանք»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Calciomercato-ն:
Տեղեկացնենք, որ «Նապոլին» այժմ ունի 13 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում: Առաջատար «Յուվենտուսից» Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հետ է մնում 6 միավորով:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как были чмошниками, так и остались. Аршак Карапетян



