Ռունին ու Մարտիալը վերադարձել են ընդհանուր խումբ
СПОРТ«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Ուեյն Ռունին ու Անտոնի Մարտիալը Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի հանդիպումից առաջ մարզում են անցկացրել ընդհանուր խմբում, հաղորդում է The Guardian-ը։ Հոլանդացի Լուի վան Գալի գլխավորած թիմը կընդունի հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։
Ռունին ու Մարտիալը առողջական խնդիրների պատճառով բաց էին թողել «Ուոթֆորդի» հետ Անգլիայի առաջնության 13-րդ տուրի հանդիպումը, որն ավարտվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 2։1։
Նոյեմբերի 24-ի մարզմանը չեն մասնակցել պաշտպան Ֆիլ Ջոնսն ու կիսապաշտպան Անդեր Էրերան, որոնք վնասվածք ունեն։ Մարզումից բացակայել է նաեւ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը։
Նոյեմբերի 25-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
4
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...
5
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт



