ՀՀ-ում հայտարարված տնտեսական հեղափոխության գաղափարը կարող է գործնական կիրառություն ունենալ. տնտեսագետ
ЭКОНОМИКАՀայտարարված տնտեսական հեղափոխության գաղափարը կարող է գործնական կիրառություն ունենալ, չնայած հասարակությունում եւ անգամ նեղ մասնագիտական հանրությունում առկա թերահավատությանը։ Այս մասին «Ի՞նչ անել». երկրորդ տնտեսական հեղափոխություն. ընկալում եւ կիրառություն» գիտագործնական համաժողովի ընթացքում հոկտեմբերի 9-ին ասել է Երեւանի պետական համալսարանի էկոնոմիկայի եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը։
Նա ընդգծեց, որ չի կիսում այդքան հոռետեսական հայացքները։ «Տնտեսական հեղափոխությունն առաջին հերթին համաշխարհային գործընթաց է։ Այսօր ամբողջ աշխարհն է ենթարկվում հեղափոխական գործընթացների, եւ սա նման չէ այն հեղափոխությանը, որը տեղի ունեցավ Ռուսաստանում՝ աշխարհի ամենաթույլ օղակներից մեկում, երբ գլխիվայր շրջվեց փոխհարաբերությունների մի ամբողջ համակարգ, մասնավորապես՝ սեփականության համակարգը, եւ մեզ մոտ առաջ եկավ հանրային սեփականություն։ Եվ ահա. ես դրա մասին չեմ խոսում, որովհետեւ դա տնտեսական հեղափոխության էությունը չէ։ Տնտեսական հեղափոխությունը կարող է ընթանալ առանց որեւէ փոփոխության սեփականատերերի հարաբերությունների համակարգում, քանի որ դա, ինչպես արդեն ասացի, համաշխարհային գործընթաց է»,- ասաց տնտեսագետը՝ հանդես գալով վիճելի դիրքերից։
Սարգսյանը նաեւ կարծում է, որ տնտեսական հեղափոխությունը կառուցվածքային տեղաշարժերն են տնտեսության մեջ, ինչպես նաեւ տեխնոլոգիական տեղաշարժերը եւ փոփոխությունները։ «Այս առումով մենք կարող ենք գրանցել, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանում իրողություն է, եւ դրա իրագործումը կատարման հայտարարումից հետո աստիճանաբար կարմատավորվի ի հաշիվ գործող մեխանիզմների»,- հավաստիացրել է փորձագետը։