Չինաստանի հարավում ավելի քան 40 հազար մարդ է տարհանվել
МЕЖДУНАРОДНОЕՉինաստանի հարավում գտնվող Հայնան գավառի իշխանությունները տեղի ավելի քան 40 հազար բնակիչ է տարհանել՝ հզոր Կուջիրա թայֆունի մոտեցման պատճառով: Սինխուա գործակալության փոխանցմամբ, սպասվում է, որ այն Հայնան կղզի կհասնի երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը:
Բացի այդ, ըստ ՌԻԱ Նովոստիի, երեքշաբթի փակ կլինեն գավառի մայրաքաղաք Հայկոուի բոլոր տարրական եւ միջնակարգ դպրոցները:
Չինաստանի օդերեւութաբանները կիրակի հայտարարել էին երկրի հարավային ափերին Կուջիրա թայֆունի մոտեցման մասին: Մասնագետների փոխանցմամբ, թայֆունը ձեւավորվել է կիրակի, տեղական ժամանակով 11:00-ի սահմաններում, Հարավ-Չինական ծովում:
Օդերեւութաբանների տվյալներով, թայֆունը շարժվում է դեպի հյուսիս եւ աստիճանաբար ուժ է հավաքում: Այս գիշեր այն պետք է հասնի Գուանդուն եւ Գուանսի-Չժուանի ափերին:
1
Родина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак Карапетян
2
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак Карапетян
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчика
4
Ucom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий
5
На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян



