Զիդանը կարող է գլխավորել «Ռեալը».Կառլո Անչելոտի
СПОРТ«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ ակումբի երիտասարդական թիմի մարզիչ Զինեդին Զիդանը ապագայում կարող է գլխավորել «Ռեալը»: «Զիդանը ֆանտաստիկ մարզական նվաճումների է հասել: Այժմ էլ մարզչական փորձ է ձեռք բերում: Զիդանն ունի հրաշալի մարզիչ դառնալու բոլոր հատկանիշները. նա ունի խարիզմա, բնավորություն և հարուստ փորձ: Ապագայում նա կարող է գլխավորել «Ռեալը» կամ մեկ այլ ակումբ: Վստահ եմ, որ նա հաջողակ մարզիչ կլինի: Երբ ես Մադրիդ եկա, Զինեդինը ինձ շատ օգնեց: Նա շատ լավ հարաբերություններ ուներ Բենզեմայի և Վարանի հետ: Թիմում տրամադրությունները լավ էր զգում: Շատ կարևոր էր, որ նա ինձ հետ մի ամբողջ տարի աշխատեց: Նա իսկապես բարձրակարգ մարզիչ կարող է դառնալ: Երբ նա խոսում է, խաղացողները լսում են նրան», ասել է Անչելոտին:
1
Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»
2
А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"
3
Байрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к России
4
Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»
5
Погода в Армении в выходные: снегопад, метель, похолодание



