Սյունիքում դիզվառելիքով բեռնված «ԿամԱԶ»-ը շրջվել է. առկա է վառելիքի արտահոսք
ОБЩЕСТВОՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 06:38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ ավտոմեքենան կողաշրջվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Կապան-Արծվանիկ հատվածի 5-րդ կմ-ին դիզելային վառելիքով բեռնված «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գնել Ե.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, առկա է վառելիքի արտահոսք. տուժածներ չկան:
Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



