Մ-21 Եվրո-2021․ Հայաստանն ուժեղ էր Լյուքսեմբուրգից
СПОРТՖուտբոլի Եվրոպայի մինչեւ 21 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի երիտասարդական թիմը իսպանացի Անտոնիո Ֆլորեսի գլխավորությամբ Գյումրիում ընդունեց Լյուքսեմբուրգի Մ-21 թիմին եւ առավելության հասավ 2։0 հաշվով։
41-րդ րոպեին հեռացվեց հյուրերի դարպասապահ Թիմ Կիպսը, որը տուգանային հրապարակից դուրս թույլ տվեց վերջին հույսի խախտում։
Հայ ֆուտբոլիստները թվային առավելությունը գոլի վերածեցին 56-րդ րոպեին։ Աչքի ընկավ «Շիրակի» կիսապաշտպան Ռուդիկ Մկրտչյանը։ Գոլային փոխանցումը կատարեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Արմեն Նահապետյանը։
86-րդ րոպեին առավելությունը կրկնապատկեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Արթուր Դանիելյանը, որն օգտագործեց «Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանի փոխանցումը։
Ավելացված ժամանակում հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն սեյվի հեղինակ դարձավ «Փյունիկի» դարպասապահ Սեւակ Ասլանյանը։
Առաջին խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով չորրորդ տեղում է, Լյուքսեմբուրգը չորս խաղում չորս պարտությունից հետո վերջինն է։
Ընտրական մրցաշարի առաջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս պարտվել է Իռլանդիային (0:1) եւ Իսլանդիային (1:6)։
Հոկտեմբերի 14-ին Երեւանում Հայաստանի Մ-21 թիմը կմրցի իտալացիների հետ:
Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական փուլ, երրորդ տուր
Հայաստան - Լյուքսեմբուրգ՝ 2։0
Ռուդիկ Մկրտչյան, 56, Արթուր Դանիելյան, 86
Չիրացրած 11մ՝ Բելմին Մուրատովիչ (Լյուքսեմբուրգ), 90+4
Հեռացում՝ Թիմ Կիպս (Լյուքսեմբուրգ), 41