Ուրախ եմ, որ կրկին Հայաստան եմ գալու. Գանձասարի նախկին ֆուտբոլիստ Դեյան Վուկոմանովիչ
СПОРТԵվրոպա լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Շիրակը» հանդիպելու է բոսնիական «Զրինսկիին»: Այդ թիմում է հանդես գալիս «Գանձասարի» նախկին ֆուտբոլիստ Դեյան Վուկոմանովիչը, ով armsport.am-ի հետ խոսեց սպասվող դիմակայության մասին.
«Ուրախ եմ, որ կրկին Հայաստան եմ գալու: «Գանձասարում» ես լավ ժամանակ եմ անցկացրել և շատ ընկերներ ունեմ:
«Շիրակի» դեմ մի քանի անգամ խաղացել եմ, կարող եմ ասել, որ լավ թիմ է: Այն, որ այդ թիմը վերջին շրջանում միշտ լավագույն եռյակում է, շատ բան է ասում:
«Զրինսկին» ուժեղ թիմ է, նախորդ տարվա չեմպիոնն է, սակայն այս տարի 3-րդ հորիզոնականը զբաղեցրինք:
Բոսնիայում ֆուտբոլը շատ ավելի տակտիկական է, իսկ Հայաստանում ագրեսիվ պայքարը գերակշռում է: Մեզ համար դրական է այն, որ առաջին հանդիպումը Գյումրիում է լինելու»:
1
Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»
2
Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»
3
Утверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосф...
4
Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
5
Завтра я и моя команда будем находиться у здания Национального Собрания, поскольку мы - граждане, тр...



