Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Դեռ չեմ հանդիպել, հնարավոր է, երբեք էլ չհանդիպեմ իմ տղամարդուն». Անի Պետրոսյանը՝ անձնական կյանքի մասին

ЛАЙФ

 

Tert.am Life-ը դերասանուհու հետ զրուցել է անձնականից, ձեռքբերումներից ու հեռուստատեսային առաջարկների կասաս չունենալուց։

 

 

 

«Յուրաքանչյուր կին ինքն իր ենթագիտակցության մեջ ունի «իսկական տղամարդ» ասվածի պատկերացումները և միայն ինքը գիտի, թե ինչպիսին է այդ տղամարդը, ինչ հատկանիշներով է օժտված։ Կողակցի հարցում խստապահանջ չեմ, եթե իհարկե «իսկական տղամարդ» հատկանիշը խստապահանջություն չէ։ Իմ կողքին պետք է լինի տղամարդ՝ իր բոլոր տղամարդկային հատկանիշներով։ Ասում էի, որ կողակիցս պետք է լինի Եսենինի և Վիսոցկու խառնուրդը ու կատակում էի, որ եթե հանդիպեցի այդ տեսակին՝ կամուսնանամ»,- ծիծաղելով նշեց դերասանուհին։

 

Անին ասաց, որ հակառակ սեռի մոտ գնահատում է  տղամարդկային  ոգին, որն իր համար շատ կարևոր է․ «Կինն իրեն իր տղամարդու կողքին պետք է իսկապես կին զգա, այլապես ես էլ  կարող եմ ինձ համար աշխարհում ամեն ինչ անել՝ ինձ պաշտպանել, ձռքբերումներ ունենալ։ Ուղղակի դեռ չեմ հանդիպել նրան և  հնարավոր է, որ երբեք էլ չհնադիպեմ՝ Աստված գիտե»։

 

 

 

Նրա խոսքով, ներկայումս իր անձնական դաշտում հանդարտ ու խաղաղ էմոցիոնալ վիճակ է։

 

«Ինձ շատ են անձնականիս հետ կապված հարցեր տալիս։ Տղամարդկանց կողմից ուշադրության պակաս ինքս չեմ զգացել և չեմ զգում, ընդ որում, առանց տարիքային սահմանափակումների՝ ինձանից փոքր, մեծ, տարիքակից»,- ասաց նա։

 

 

 

Անին վերջերս է նշել իր 38-ամյակը։ Դերասանուհի խոսքով, սա մի տարիք է, երբ մասնագիտական տեսանկյունից կինը հմտանում է, իսկ անձնականի տեսանկյունից՝ կյանքն էլ ավելի խորն է սկսում ընկալել։

 

«Ես կստեմ, եթե ասեմ, որ ինձ շատ մեծ եմ զգում, որովհետև ես դեռ  չեմ գիտակցել 38 տարեկանս լրացել է, ավելին, իմ  շրջապատում էլ դա դեռ չեն  գիտակցում։  Շատ  հաճախ է լինում, երբ շփվում, խոսում եմ, ծանոթանում եմ ու կատակելով ասում եմ, թե արդեն մեծ կին եմ, ինձ հանգիստ թողեք։ Միշտ արձագանքը լինում է զարմանքը, թե բա քանի տարեկան ես, հնարավոր չէ։ Մեկ-մեկ էլ ասում եմ, թե կարող էիք իմ երեխաները լինել՝ ավելի են այլայլվում, հատկապես տղանարը, որ իրենց թվում է՝ կարող էին ինձ հետ շփվել ։ Գրեթե բոլորը թերահավատորեն են մոտենում այդ հանգամանքին»,- ժպիտով ասաց դերասանուհին։

 

 

 

Անին ասաց՝ այս տարիների ընթացքում ձեռքբերումներն անսահման են, իսկ անցյալի բացթողումներին ինքն աշխատում է չվերադառնալ՝ ուղղակի շարժվել առաջ․ «Անցյալի բացթողումներիս ուղղությամբ աշխատում եմ չմտածել, որովհետև մարդը, եթե անցյալով ապրի, ապա հաստատ ներկան ու ապագան բաց կթողնի»։

 

 
 

 

Հարցազրույցներից մեկում տարիներ առաջ դերասանուհին ասել է, թե շատ է սիրում  երեխաներին, բայց դեռ պատրաստ չէ մայրանալ։  Անիից հետաքրքրվեցինք, թե տարիների ընթացքում այդ հարցի հետ կապված իր հոգեվիճակը որքանո՞վ է փոխվել։

 

«Այդ հարցի վերաբերյալ  իմ հոգեվիճակը միշտ նույնն է մնում ու ես ասում եմ, եթե Աստված կամենա, որ ես մայրանամ, ապա կգա այդ օրը ու դա կլինի։  Դեռ չգիտեմ արդյո՞ք ես կցանկանայի, որ իմ երեխան  ապրեր այս աշխարհում, թե ոչ, հատկապես, որ հաշվի առնենք Երկիր մոլորակի ներկայիս վիճակն առհասարակ։ Ես չեմ հերքում, որ կարող է երբևէ մայրանամ, բայց  լինելու բանը՝ կլինի ու չեմ կենտրոնանում։

 

 

 

Մարդիկ կան մտածում են ամուսնանան, երեխա ունենան, ծառ տնկեն, բայց ինձ համար այդպես չէ՝ ուրիշ աշխարհում եմ ապրում։ Հաճախ ասում են, թե մեծանաս, մենակ կմնաս, բայց ես կարող եմ հակադարձել, որ  այնքան մարդիկ են ամուսնանում, բաժանվում,այնքան մարդիկ կան, որոնք ունենալով երեխաներ՝ միայնակ են մնում։ Միգուցե իմ ճակատագիրն ուրիշ բանի մեջ է։ Իհարկե ես բոլորին երջանկություն եմ ցանկանում»,- ասաց դերասանուհին։

 

Անիի խոսքով իր մասնագիտությունը՝ դերասանուհի լինելը, իր ճակատագրի վրա շատ է ազդել․ «Այս մասնագիտությանն ազդեցությունն իմ կյանքի վրա իրոք շատ-շատ է ու ոչ թե դերերի առումով, այլ դերասանուհի լինելով՝ ճակատագիրդ էլ ուղղակի այլ կերպ է դասավորվում։ Այս մասնագիտությունն ունենալն իսկապես շատ բարդ ու պարտավորեցնող է, որովհետև քեզանով մարդիկ կարող են հիանալ, մտածել, որ ինչ-որ բան հնարավոր է սովորեն ու դու չպետք է նրանց հիասթափեցնես։ Այս տեսանկյունից իսկապես բարդ է»։

 

 

 

Անին իր մասնագիտական զբաղվածությունից չի բողոքում։ Նրա խոսքով, հեռուստատեսային դադարներ գրեթեձ չի ունենում, իսկ երբ էկրարին չէ, ապա զբաղված է նոր նախագծի նկարահանումներով։

 

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване