Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ
МЕЖДУНАРОДНОЕ
Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում բնակվող ավելի քան 130 000 մարդ ստիպված են լքել իրենց տները` թուրքական զորքերի հարձակումների պատճառով: Корреспондент-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Միացյալ ազգերի կազմակերպությունը:
Սիրիացիները հեռանում են Թել-Աբյադ և Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքների մերձակա գյուղական շրջաններից: Այս երկու քաղաքի դեմ գրոհներ է իրականացնում թուրքական բանակը և արդեն հայտարարել է դրանք վերահսկողության տակ առնելու մասին:
Նշվում է, որ տարածաշրջանում մաքուր խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ կան, մասնավորապես՝ մի քանի ճամբարներում, որտեղ ավելի քան 82 000 փախստական է ապրում:
Տարածաշրջանում փակվել են նաև պետական և մասնավոր հիվանդանոցները:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Как вы думаете, где будет Армения?



