Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Թուր­քա­կան ագ­րե­սի­ան վտան­գա­վոր է ողջ տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն «Թուրքիայի վրա կախվել է 1915 թվականի հայոց ցեղասպանության ստվերը» վերնագրով հոդվածում գրում է, որ Անկարայի մտադրությունը՝ Թուրքիայում գտնվող միլիոնավոր սիրիացի փախստականներին տեղափոխել Սիրիայի հյուսիսարևելքում նախատեսվող «անվտանգ գոտի», մեծ ուշադրության է արժանացել: Փաստորեն, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական շրջաններից մեկի ժողովրդագրության և քանակային կազմը փոփոխելու պլաններ է հետապնդում առանց Դամասկոսի հետ համաձայնեցման, ինչը որոշակի տարածքներում կարող է հանգեցնել էթնիկ զտումների: Թուրքիան արդեն նման մի բան արել է սիրիական Աֆրին նահանգում, և ահավոր արդյունքներով, որոնք բազմաթիվ միջազգային կազմակերպություններ անվանել են «հումանիտար աղետ»: 

Նկատի ունենանք, որ Օսմանյան կայսրությունում էթնիկ և միջկրոնական հակադրությունների քաղաքականությունը գործադրվում է արդեն երկար ժամանակ: 

Օրինակ՝ ժամանակակից Թուրքիայի տարածքում ապրում է գրեթե 15 միլիոն քուրդ, ինչը կազմում է երկրի բնակչության 15-20% -ը, և 1980-ականներին Թուրքիայի իշխանությունների կողմից կազմակերպված բռնաճնշումների արդյունքում, երբ Անկարան պատերազմում էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ստորաբաժանումների հետ, ավելի քան մեկ միլիոն մարդ արտաքսվել էր իրենց տներից, իբր, ՔԱԿ -ի հետ համագործակցելու պատճառով: 

Այդ կուսակցության հետ հաշտեցման հինգ փորձեր անհաջողության են մատնվել: Դրանից հետո Թուրքիայում սկսել են հետապնդել Խաղաղության և ժողովրդավարության կուսակցության անդամներին, որը երկրի ամենաազդեցիկ քրդական քաղաքական կառույցն է: 

Ներկայումս էլ շարունակվում է Թուրքիայից քրդերի արտաքսման գործընթացը: Ահա թե ինչու, ելնելով տխուր փորձից, Անկարային հիմնավոր կերպով կասկածում են, որ Սիրիայի քրդերի և այլ էթնիկ փոքրամասնությունների հետ քրտնաջան աշխատանքներ տանելու փոխարեն ընտրվելու է անցանկալիներին դուրս մղելու համեմատաբար դյուրին և ամենաարդյունավետ տարբերակը: 

Եվ ներկայումս Արևմուտքի հաշվարկը այդ ամենի հիման վրա է: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը ասել է, որ Անկարան «դեռ չի հատել կարմիր գիծը», բայց հենց առաջին դեպքում Վաշինգտոնը «պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Սիրիայի հյուսիսում գտնվող խաղաղ բնակչության էթնիկ զտումների կամ նրանց դեմ հարձակումների դեպքում»: 

Ամերիկացի դիվանագետի խոսքով, «հենց այդ պատճառով է, որ իրենք այդքան նախազգուշացնում են, և իրենք շատ են անհանգստանում ոչ նպատակային հրետակոծություններից»: 

Հաղորդվում է նաև, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 30 հանրապետականներից բաղկացած խումբը նախօրոք պատրաստում է մի փաստաթուղթ, որը նախատեսում է պատժամիջոցներ Թուրքիայի դեմ ՝ ներառյալ նաև «էթնիկ զտումների համար»: 

Իրադարձությունների այդպիսի ընթացք է կանխատեսում նաև իսրայելցի հայտնի հրապարակախոս և քաղաքագետ Ավիգդոր Էսկինը, որը ենթադրում է, որ թուրքական ներխուժումը Հյուսիսային Սիրիա «միայն սահմանին քրդական ուժերի «մաքրում» չէ, և ոչ միայն պետք է փոխվի ուժերի հավասարակշռությունը կապված քրդերի հետ, այլև Անկարան փորձում է փոխել ուժերի հավասարակշռությունը հօգուտ սուննի ծայրահեղականների ամբողջ Սիրիայում»: 

Իսրայելը կարծում է, որ թուրքական ագրեսիան վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար, և բացահայտ ասում է, որ կաջակցի քրդերին, քանի որ «Անկարան առաջնորդվում է իր կայսերական պանթուրքական ամբիցիաներով»: 

Չնայած Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասում է, որ «Թուրքիան մտադիր չէ ժողովրդագրական և այլ փոփոխություններ կատարել», բայց Եվրամիությունում գրեթե բոլորը համոզված են հակառակում: 

Ենթադրվում է, որ թուրքական ռազմական գործողությունը «անխուսափելիորեն կհանգեցնի բնակչության տեղաշարժի Սիրիայում և կխաթարի այդ խնդրի լուծման քաղաքական ջանքերը»: 

Շատ բան կախված կլինի Անկարայի ռազմավարական մտածողության ուղղությունից, որն ունի էթնիկ զտումների տխուր փորձ, մասնավորապես 1915 թվականին տեղի ունեցած հայկական ցեղասպանությունը: Հայաստանի արտգործնախարարությունն արդեն իսկ դատապարտել է «Թուրքիայի ռազմական ներխուժումը Սիրիայի հյուսիս-արևելքում, ինչը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության իրավիճակի հետագա վատթարացման, քաղաքացիական զոհերի, մարդկանց զանգվածային տեղահանման և, ի վերջո, նոր հումանիտար ճգնաժամի»: 

Հայտարարությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «հատկապես տագնապալի իրավիճակ է ստեղծվել ազգային և կրոնական փոքրամասնությունների համար»: Անուղղակիորեն, այս թեզը հաստատել են նաև «Ամերիկայի ձայնի» փորձագետները, որոնք խոսել են բոսնիական Սրեբրենիցայի օրինակով «էթնիկ զտման վտանգի մասին»: 

Պատահական չէ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրիայի հյուսիսում տիրող իրավիճակը: 

Փաշինյանն այնուհետև Facebook- ի իր էջում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին «օպերատիվ արձագանքի համար»: Հակառակ կերպ է պահել իրեն Ադրբեջանը՝ հայտարարելով իր աջակցությունը Սիրիայում Անկարայի գործողություններին: 

Բայց սիրիական սուր զարգացումները կարող են մետաստազներ տալ ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս կապակցությամբ, որոշ ադրբեջանական կայքեր սկսել են հորդորել Բաքվին՝ «միջսահմանային ռազմական հակաահաբեկչական գործողության թուրքական փորձը օգտագործել Լեռնային Ղարաբաղում», և այդ նպատակով նախօրոք ստանալ «միաժամանակ և՛ Վաշինգտոնի, և՛ Մոսկվայի համաձայնությունը»: 

Տարածաշրջանային հակաահաբեկչական կոալիցիա ստեղծած Ռուսաստանը, Իրանը, Իրաքը և Սիրիան պետք է լրջորեն մտածեն իրադարձությունների զարգացման նման տարբերակի հնարավորության մասին: 

Դատելով ամեն ինչից՝ իրավիճակի նման զարգացման համար եղել են նախապես մշակված որոշ պլաններ, որոնք էլ ներկայումս ծավալվում են: 

Առջևում դեռևս բազմաթիվ անակնկալներ կլինեն: Թուրքիայում նոր իրավիճակը զարգանում է հենց հիմա բոլորի աչքերի առաջ, և բոլորը ստիպված կլինեն ընտրություն կատարել ՝ և՛ Արևմուտքը, և՛ Արևելքը:

Կամո Խաչիկյան

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026