Վեց անհարմար բան, որոնք զուգընկերը կպատմի իր մասին, եթե իրոք սիրում է ձեզ
ЛАЙФՀարաբերությունները առանձնակի խորություն են ստանում, երբ մարդիկ, իմանալով միմյանց թերությունների մասին, միևնույնն է, շարունակում են միմյանց սիրել…
Հարաբերությունների փորձագետ Լորա Ռիչերը կարծում է, որ ձեզ մոտ չի ստացվի լիակատար մտերմության հասնել զուգընկերոջ հետ, եթե դուք վախենում եք կիսվել նրա հետ անհարմար բաներով…
Ներկայացնում ենք այն 7 անհարմար թեմաները, որոնց շուրջ դուք կխոսեք միայն իրոք մտերիմ մարդու հետ…
1. Զգացմունքներ և հույզեր
Որքան էլ որ դժվար լինի, դուք պետք է պատրաստ լինեք ցանկացած պահի խոսել զգացմունքների և հույզերի մասին…
Դա թույլ կտա հարաբերություններում անհրաժեշտ բալանսի հասնել: Զգացմունքների մասին խոսելու կարողությունը հաջող և երկարատև հարաբերությունների գրավականն է…
2. Անվստահություն և վախեր
Եթե դուք հարաբերությունների մեջ եք մի մարդու հետ, որը չի վախենում պատմել իր վախերի և բարդույթների մասին, նշանակում է նա իրոք ձեզ վստահում է: Նույն կերպ պետք է դուք վստահեք ձեր զուգընկերոջը…
3. Նրա պահանջմունքները հարաբերություններում
Եթե ձեր զուգընկերը բաց խոսում է ձեզ հետ իր պահանջմունքների մասին, դա ապացուցում է, որ նա ձեզ շատ կարևոր մարդ է համարում և ցանկանում է, որ ձեր միությունը հաջող լինի…
Նա չի սպասում, որ դուք էքստրասենսի նման կարդաք իր մտքերը, նա միշտ փորձում է համոզված լինել, որ դուք գիտեք, թե որքան մեծ նշանակություն ունեք իր համար…
4. Ֆինանսական վիճակը
Կարևորագույն հարցերից մեկն էլ հարաբերություններում ֆինանսների հարցն է: Մնալով չլուծված, այն հաճախ բաժանման պատճառ է դառնում…
Այս թեմայով չխոսելը կարող է մեծ վեճի հանգեցնել և երկարատև կոնֆլիկտի…
5. Սեքսուալ ֆանտազիաներ
Ինտիմ մտերմությունը շատ կարևոր է հարաբերություններում: Ահա թե ինչու է հրաշալի, երբ դուք հանդիպում եք այնպիսի մարդու հետ, որը չի ամաչում պատմել իր սեքսուալ ֆանտազիաների մասին: Դա նշանակում է, որ նրան ձեզ հետ լավ է, այդ թվում՝ անկողնում…
6. Ցավոտ կյանքի փորձ
Հեշտ է զրուցել դիմացինի հետ լավ բաների մասին, սակայն իրավիճակը հիմնովին փոխվում է, երբ ցանկանում եք պատմել հիասթափեցնող, ցավոտ փորձառության մասին…
Այնպես որ, եթե ձեր զուգընկերը չի վախենում պատմել ձեզ իր կյանքի ամենացավոտ ապրումների մասին, դա նշանակում է, որ դուք իրոք մտերիմ մարդու եք հանդիպել…
7. Ընտանեկան խնդիրներ
Եվ վերջապես, եթե զուգընկերը սկսում է պատմել իր ընտանեկան անախորժությունների մասին, դա վկայում է, որ նա ձեզ իր ընտանիքի մի մասնիկն է համարում, որ նրա համար դուք վստահելի ու հարազատ մարդ եք դարձել…