Թուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են, իսկ Նիկոլը 10 մլն ծառ տնկելու խոստում է տալիս. Դե արի ու մի խենթացիր. Ա. Աշոտյան
БЛОГԹուրքական զորքերը Սիրիայի հյուսիսում են: Պուտինը Էրդողանին հրավիրել է Մոսկվա: Թրամփը Էրդողանին աղմկահարույց նամակ-առաջարկ է հղել: Բաքվում կայանում է թյուրքալեզու պետությունների ղեկավարների գագաթնաժողովը: Ալիևը բաց թեքստով խոսում է Զանգեզուրի մասին: Ադրբեջանական քարոզչամեքենան ողջ թափով աշխատում է մեր դեմ թե Ռուսաստանում, թե Արևմուտքում: Ադրբեջանցիները պատրաստվում են սահմանային սադրանքների:
Իսկ ի՞նչ ենք անում մենք:
Նիկոլը 10 մլն ծառ տնկելու խոստում է տալիս, ՀՔԾ-ն Հրայր Թովմասյանի դեմ քրգործ է հարուցում, առավոտվանից Հանրապետականի գրասենյակում քննչական խումբը Թովմասյանի վրա կեղտ է ման գալիս:
Հա, մեկ էլ Միլանում և Հռոմում ազգովի սուրճ խմելու ենք պատրաստվում:
Դե արի ու մի խենթացիր...
1
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
2
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
3
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
4
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



