Հրդեհ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում
ОБЩЕСТВОՀոկտեմբերի 17-ին, ժամը 10:57-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 1-ին պահաբաժնի տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:10-ին, մարվել՝ 17:47-ին: Այրվել են մոտ 15 հա անտառածածկ տարածք, 60 ծառի կոճղ և ջերմահարվել՝ 20 հաճարենի:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի 2 աշխատակից և 2 ջրատար ավտոմեքենա:



1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



