ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության՝ մանկապղծության մեջ մեղադրվող նախկին գործակալը ճանաչել է իր մեղքը
МЕЖДУНАРОДНОЕՏեխասում ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության նախկին գործակալը, որին մի քանի մեղադրանք է առաջադրվել, ճանաչել է իր մեղքը: Նա մանկական պոռնոգրաֆիա է տարածել եւ սեռական բնույթի գործողություններ կատարել անչափահասի նկատմամբ, հաղորդում է Associated Press-ը:
37-ամյա Վերնոն Լի Միլիկանը ճանաչել է իր մեղքը Սան Անտոնիոյի դատարանում: Միլիկանին ձերբակալել են այս տարվա հունվարին:
Դրանից հետո նրան հեռացրել են Յուվալդ քաղաքում ԱՄՆ սահմանային պարեկային ծառայության գործակալի պաշտոնից:
Մեղադրանք է առաջադրվել նրա դեմ ներկայացված բողոքի հիման վրա, որի համաձայն՝ Միլիկանը տարիներ շարունակ սեռական բռնության է ենթարկել անչափահասին:
Տղամարդուն 15-30 տարվա ազատազրկում է սպառնում:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



