Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը 4-րդն է աշխարհի առաջնությունում
СПОРТԾանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը 4-րդն էր:
Հյուսթոնում ընթացող աշխարհի առաջնությունում 77 կգ քաշային ծանրորդների պայքարում Անդրանիկ Կարապետյանը պոկեց 167 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ: Այնուհետ հրեց 196 կգ և երկամարտի արդյունքով 363 կգ արդյունքով Կարապետյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:
Նույն քաշային կարգում Տիգրան Մարտիրոսյանը չկարողացավ պոկել 163 կգ բոլոր երեք մոտեցումների ժամանակ և զրո ստացավ:
Նազիկ Ավդալյանը պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 26-27-ին ժամը 01:30-ին: Նոյեմբերի 27-28-ին մեդալների համար կպայքարեն 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը (ժամը 01:00-ին), իսկ ժամը 03:30-ին` Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Մրցումային վերջին օրը պայքարի դուրս կգան գերծանր քաշային Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը՝ ժամը 01:00, իսկ 03:30-ին՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (75 + կգ):