Ֆրանսիայում հարձակվել են Nouvelles d'Arménie հայկական պարբերականի խմբագրության վրա
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում Հայաստանի դեսպանատունը հայտնել է այդ երկրում հրապարակվող ֆրանսալեզու Nouvelles d'Arménie (Լուրեր Հայաստանից) պարբերականի խմբագրության վրա կատարված հարձակման մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է Nouvelles d'Arménie պարբերականի գրաասենյակի վրա կատարված հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության և հանրապետական արժեքների նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանի թվիթերյան միկրոբլոգում:
Պարբերականի տվյալներով՝ հարձակումը կատարվել է լույս կիրակի գիշերը: Նշվում է, որ հանցագործները կոտրել են խմբագրության դուռը, գողացել տեսախցիկներ ևւ երեք համակարգիչ, որտեղ պահվում են գաղտնի տեղեկություններ:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
3
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
4
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
5
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)



