Թուրքիան շարունակում է էթնիկ զտումը. քուրդ զինյալների առաջնորդ
МЕЖДУНАРОДНОЕ«Սիրիայի դեմոկրատական ուժերի» առաջնորդ, գեներալ Մազլում Աբդին Fox News հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան խախտել է հրադադարի ռեժիմը եւ շարունակում է էթնիկ զտումը:
Հեռախոսային զրույցի ժամանակ, որն անցկացվել է թարգմանչի օգնությամբ, նա նշել է, որ խորապես հիասթափված է Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից, եւ հավելել, որ «Միացյալ Նահանգները դեռեւս ժամանակ ունի սեփական կյանքի համար պայքարող քրդերին օգնելու համար»:
Նա ընդգծել է, որ շարունակվում է էթնիկ զտումը, եւ նշել է, որ այս պահի դրությամբ Թուրքիայի գործողությունների հետեւանքով զոհվել է 500-ից ավելի խաղաղ բնակիչ, իսկ 400 հազարից ավելի քրդեր բռնագաղթել են:

1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



