Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Այս մարդ­կանց գի­տակ­ցու­թյան մեջ ժո­ղո­վուր­դը կրկին չկա»

ИНТЕРВЬЮ

Մեր քաղաքական մշակույթում չի ձևավորվել հաշվետվողականության ինստիտուտը: Հիմա շատ է խոսվում ժողովրդավարության մասին: 

Բայց այս առումով հարկ է ընդգծել, որ ժողովրդավարությունն ունի իր առաջնային պահանջը, այն է՝ քաղաքական իշխանությունը պետք է հաշվետու լինի սեփական ժողովրդին: 

Ակնհայտ համարելով իշխանության ներսում առկա խնդիրները՝ քաղաքագետ Հայկ Սուքիասյանը մասնավորապես հաշվետվողականության բացակայությամբ է պայմանավորում այն խնդիրները, անպատասխան թողնված հարցերը, որոնք այս կամ այն պաշտոնյայի հրաժարականից հետո են առաջանում:

«Ցանկացած պաշտոնյայի նշանակման, ազատման կամ հրաժարականի դեպքում հստակ բացատրություններ պետք է լինեն: 

Այդ ինստիտուտը չկա մեզ մոտ, փոխարենը կան սոփեստություններ, փոխարենը կոնֆլիկտային միջավայր է ստեղծվում՝ առանց երևույթի բացահայտման»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նա՝ ընդգծելով, որ այս իրավիճակը հասարակության մեջ անկայունության մթնոլորտ է առաջացնում:

«Եթե մեր պաշտոնյաները շարունակեն սոփեստությամբ զբաղվել, ձևական ճշմարտություններով ինչ-որ բաներ հասկացնել ժողովրդին, ավելի լավ է ընդհանրապես չխոսեն: 

Հայաստանում պետք է ձևավորվի նորմալ դեմոկրատական քաղաքական մշակույթ, որն ունի հաշվետվողականության ինստիտուտ: 

Իշխանությունը պետք է հասկանա, որ ժողովրդավարությունը միայն արդար ընտրությունը չէ, այլ առաջին հերթին հաշվետվողականությունն է սեփական ժողովրդի նկատմամբ: 

Բայց քանի դեռ կա սոփեստությունը, այդ խնդիրները միշտ են լինելու՝ իրենց ազդեցությունը թողնելով նաև հասարակության վրա»,-ասաց քաղաքագետը՝ առանձնացնելով նաև իշխանություն-հասարակություն կապի բացակայության խնդիրը:

«Իհարկե, ժողովուրդը հեղափոխություն է արել, շատ բաներ փոխվել են, բայց քաղաքական հակամշակույթին բնորոշ տարրեր դեռևս պահպանվել են: 

Ցանկացած քաղաքական ուժ իշխանության գալուց հետո ժողովրդից կտրվելու հակում ունի: 

Բայց եթե իրենց գիտակցության մեջ ժողովուրդը մնա, իրենք հաշվետու կլինեն ժողովրդին: Տպավորություն է, սակայն, որ այս մարդկանց գիտակցության մեջ ժողովուրդը կրկին չկա: 

Հասան իշխանության՝ հիմա էլ սկսել են որևէ գործողության բացատրությունը չտալ: Եթե հաշվետվողականության ինստիտուտը ձևավորվի, ի հայտ գա հասարակություն-իշխանություն կապը, ամեն ինչ իր տեղը կգա:

 Մեզ մոտ այս պահին կարծես միակողմանի դիսկուրս է. իշխանությունն ինչ-որ բան է տալիս, բայց հասարակության հետ կոնստրուկտիվ դիսկուրսի մեջ իշխանությունը չի մտնում»,հավելեց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ իրականում սա դժվար լուծելի խնդիր է, բայց նույն հաշվետվողականության ինստիտուտի ներդրման դեպքում հնարավոր է, որ իշխանության մոտ պատասխանատվություն առաջանա:

«Իշխանությունը պետք է բաց լինի հասարակության համար, բայց երբ ներսից փակվել գիտի, հետևապես ո՞ւմ առաջ պետք է պատասխանատու լինի»,-շեշտեց նա:

Շարունակելով խոսել պատասխանատվության ինստիտուտի խնդրի մասին՝ քաղաքագետը նկատեց. 

«Ընդհանրապես արժանավոր, մերիտոկրատական էլիտա ստեղծելն ամենադժվար բանն է: Իշխանության մեծ հատվածը ոչ թե իշխանության է եկել արժանիքների, այլ Փաշինյանի կամ հեղափոխության քողի տակ: 

Այս պահին այդ հատվածը այդ նույն քողի տակ էլ թաքնված է: Մյուս կողմից՝ սա օբյեկտիվ վիճակ է, նման խնդիրներ բոլոր հասարակարգերում են լինում»,-նշեց Հ. Սուքիասյանը՝ հույս հայտնելով, որ հաջորդ ընտրություններին միգուցե այլ իրավիճակ տեսնենք: 

Ավելի լայն համատեքստում դիտարկելով ներքաղաքական ու հասարակական դաշտը՝ նա շեշտեց, որ այս պահին լճացման վիճակում ենք:

«Իշխանությունը ձևավորվել է հեղափոխության միջոցով, բայց հիմա կայուն անկայունության փուլ է: 

Մեր ժողովուրդը նորից խրվել է խնդիրների մեջ: 

Տպավորություն էր, թե հեղափոխություն է եղել, և հեղափոխական իշխանությունը հեղափոխական ճանապարհով փոփոխություններ պետք է աներ, բայց այդպես չեղավ… 

Ժողովուրդը, որը պետք է գնար տուն, զբաղվեր աշխատանքով, էլի փողոցից տուն չի գնում, իսկ պետությունը կայունություն չի ստանում: 

Ստանդարտ անկայուն վիճակի մեջ ենք, բայց որպեսզի պետությունը նաև տնտեսական զարգացում ունենա, կայունություն է պետք, իսկ կայունության բացակայության դեպքում զարգացման մասին խոսելը դժվար է»,-ընդգծեց քաղաքագետը՝ շեշտելով, որ իշխանությունը պետությունը պետք է արագ կարգի բերի և խնդիրներին արագ լուծումներ տա:

«Բայց իշխանությունն ընտրել է ճանապարհ, որը հոգեմաշ է: Առանց կայունության իշխանությունը չի կարող որոշել, թե, օրինակ՝ ի՞նչ քաղաքական համակարգ, ի՞նչ տնտեսություն է պետք»,-եզրափակեց Հ. Սուքիասյանը:

ԱՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%