Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կրկին դատապարտել է Թուրքիայի ներխուժումը Սիրիայի հյուսիս եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին կոչ արել տարածաշրջանից դուրս բերել իր զորքերը, հաղորդում է AP-ը:
Տուսկը Ստրասբուրգում ԵՄ օրենսդիրներին հայտնել է, որ «ոչ ոք չի խաբվում այսպես կոչված հրադադարի համաձայնությամբ», որը նախորդ շաբաթ կնքել են ԱՄՆ-ը եւ Թուրքիան: Նրա խոսքով՝ Թուրքիան, որը ԵՄ անդամակցության թեկնածու է, պետք է դադարեցնի իր ռազմական գործողությունները, դուրս բերի իր ուժերն ու պահպանի միջազգային մարդասիրական իրավունքը: Նա նշել է, որ այլ գործողություններ նշանակում են անընդունելի տառապանք, «Իսլամական պետության» հաղթանակ եւ լուրջ սպառնալիք եվրոպական անվտանգության համար:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



