Չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը. Պոմպեո
МЕЖДУНАРОДНОЕ
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ դեռեւս չափազանց վաղ է ասել, թե արդյոք կհաջողվի կանգնեցնել Սիրիայի հյուսիս Թուրքիայի ներխուժումը, հաղորդում է AFP-ը:
«Անկասկած, որոշակի առաջընթաց գրանցվել է»,- ասել է Պոմպեոն: ԱՄՆ-ը եւ Թուրքիան նախորդ շաբաթ համաձայնության են հասել 120 ժամով հրադադար սահմանելու եւ քրդական ուժերը դուրս բերելու հարցով: Ժամկետը լրանում է այսօր:
«Դա բարդ պատմություն է: Արդյունքը դեռեւս լիովին որոշված չէ»,- ասել է Պոմպեոն:
Մեջբերելով Թրամփին՝ Պոմպեոն ասել է, որ ԱՄՆ-ը պետք է «որոշակի կոշտ սեր» ցուցաբերի ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի նկատմամբ:
1
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



