Երկուսը՝ մեկում. Բաբայանին լռեցնելու գործընթացը վաղուց էր նախաձեռնվել. «Փաստ»
ПОЛИТИКА
«Փաստ» օրաթերթը գրում է
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի
ձերբակալությունը, պարզվում է, «նրբիկ» երանգներ ունի... Նախօրեին
ձերբակալված Բաբայանը վերջին շրջանում իսկական գլխացավանք էր դարձել ԱԺ ղեկավարության համար... Լավ տիրապետելով օրենսդրությանն ու ԱԺ անցուդարձին՝ Բաբայանը հրապարակայնորեն բացահայտում էր ԱԺ պաշտոնյաների կողմից իրականացվող կեղծիքներն ու ապօրինությունները, ինչին վերջիններս ոչ մի կերպ չէին կարողանում արձագանքել, քանի որ բացահայտումները ամբողջապես հիմնավոր էին:
«Փաստի» տեղեկություններով, Բաբայանի վրա գործ կարելու հանձնարարությունը ստացվել է դեռ մոտ մեկ ամիս առաջ, եւ այն ժամանակ ոչ մի ընդհանուր կապ չի ունեցել նախօրեի աղմկոտ ձերբակալության գործի հետ... Քննչական մարմինները հանձնարարություն են ստացել ամեն կերպ որեւէ «կեղտ» բռնել նրա պաշտոնավարման շրջանի վերաբերյալ, որպեսզի այլեւս չխոսի եւ «հանգիստ նստի տեղը»:
Հիմա արդեն իշխանությունները որոշել են «բոնուս» բռնել՝ երկուսը մեկում. Բաբայանին լռություն պարտադրել ու Հրայր Թովմասյանի շրջապատից եւս մեկին «վերցնել»...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում