Հայրապետովի հեռացման իրական պատճառը Քոչարյանի դեմ ցուցմունք չտա՞լն է. «Փաստ»
ОБЩЕСТВО
«Փաստ» օրաթերթը գրում է
Նշյալ աղբյուրի փոխանցմամբ, Հայրապետովին առաջարկվել է ցուցմունք տալ այդ գործի հետ կապված, «հիշել» եւ ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է հանձնարարել Պողոսյանին ծեծել։
Սակայն Հայրապետովը հրաժարվել է՝ ասելով, թե ինքը չի կարող նման կեղծ ցուցմունք տալ, քանի որ դա իրականությանը չի համապատասխանում։ Առաջարկողն սկսել է «երեսով տալ», որ նրան նոր իշխանությունը լավ է վերաբերվել, պաշտոնի բարձրացում է արվել, գեներալի կոչում են տվել: Այդուամենայնիվ, Հայրապետովը հրա-
ժարվել է՝ նշելով, որ այդպես չի եղել՝ խնդրեով իրեն չխառնել քաղաքական հաշիվների մեջ։ Հայրապետովին ժամանակ են տվել մտածելու, եւ տեսնելով, որ կոմպրոմատ էլ չկա վրան, առանց զգուշացնելու հրամանը
տվել եւ ազատել են աշխատանքից։
Մեր աղբյուրը նաեւ հավելեց, որ ՊՊԾ այլ սպաների եւս, որոնք այդ օրը ուղեկցել են Ռոբերտ Քոչարյանին եւ Շարլ Ազնավուրին, նույն առաջարկով դիմել են, սակայն դեռեւս արդյունքներ չկան. ոչ ոք չի համաայնում կեղծ ցուցմունք տալ։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում