Իշխանությունների «պադավատապետությունը»
ПОЛИТИКАՉնայած նախկինում ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հնչեցրած կոշտ քննադատություններին՝ ծառայողական ավտոմեքենաների՝ «պադավատների» թեմայով, «նոր Հայաստանում» այդ հարցը, կարծես թե, այլևս ակտուալ չէ, որովհետև, հավանաբար, այդ «պադավատները» շեֆերի փոխարեն ծառայում են ժողովրդին...
Ծառայողական ավտոմեքենաների թիվը ոչ միայն չի կրճատվում, այլ պարբերաբար ավելանում է:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ավտոպարկի թարմացման, նոր ավտոմեքենաների ձեռքբերման և քանակի ավելացման խնդրանքով դիմումները կառավարությունում ավելացել են:
Գերատեսչությունների ղեկավարները հույս ունեն հաջորդ տարվա բյուջեով նոր, առավել շքեղ մեքենաներ ստանալ...
Դե, շքեղության առումով հետ չի մնում նաև վարչապետ Փաշինյանը... Մամուլն արդեն գրել է, որ նա ևս ձեռք է բերել նոր, գերժամանակակից, չափազանց թանկարժեք «պադավատ»...