Ереван, 04.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Առաջնային եք դարձրել ոչ թե բնակչության, այլ ձեր անձնական եկամուտների կայուն աճը»

ИНТЕРВЬЮ

Պետական կառավարման արդյունավետությունը մեզ համար խնդիր է դեռ անկախացումից ի վեր, իսկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ցանկացած գործողություն հասկանալի է, ըմբռնելի: 

Այս կարծիքին է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

 

«Բայց ի՞նչ եղավ, երբ 2018թ.-ին իշխանությունը փոխվեց: Խոստումների ֆոնին, բարձր էյֆորիայի պայմաններում, ունենալով նաև լայն հանրային վստահություն, փորձեցին գնալ իրենց համար հասկանալի, ընկալելի ու ձեռնտու տարբերակով, ինչը, լայն իմաստով, կապ չուներ արդյունավետության բարձրացման և օպտիմալացման հետ: 

Արդյունքում մենք ունեցանք պետական կառավարման մի կառուցվածք, որը օբյեկտիվ իրավիճակից ու անհրաժեշտությունից բխող որևէ հիմնավորում չունի: 

Երկրորդ փուլում որոշեցին, որ հաստիքներ պետք է կրճատեն, ու վերջում պարզվեց, որ ավելի շատ անցանկալի աշխատողներից ազատվելու խնդիր էր դրված: 

Թեպետ լայնամասշտաբ նպատակ դրվեց, որ կրճատմանը զուգահեռ պետք է աշխատավարձերը համընդհանուր բարձրացվեն, այդուհանդերձ, առաջացավ օբյեկտիվ դժգոհություն: 

Եվ քանի որ կար նաև ամբողջական վերլուծության խնդիր, իշխանությունը հետ կանգնեց այդ քայլից՝ զգալով հնարավոր քաղաքական վտանգներն ու խնդիրները: Իրականում աչքաչափով, առանց խորքային վերլուծություններ անելու միացումներ, կրճատումներ անելն անհնար է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Թ. Ավետիսյանը՝ նշելով, որ, այդուհանդերձ, իշխանությունը դեռ մեկ խնդիր ուներ:

«Կար իրենց թիմակիցներին պետական կառավարման համակարգում տեղավորելու անհրաժեշտությունը, իսկ եղած աշխատավարձերը չէին բավարարում: Պետք էր գոնե քաղաքական թիմի աշխատավարձերը բարձրացնել, ու կիրառվեց պարգևատրումների արատավոր երևույթը, որը գնալով ավելի բացասական դրսևորումներ է ստանում: 

Արդեն այսօր հանրությանը պարզ դարձավ, որ բարձրաստիճան թիմակիցները իրենց ղեկավարի գլխավորությամբ քննարկել ու որոշել են, որ իրենք արժանի են իրենց ամսվա աշխատավարձի չափով պարգևատրում ստանալ:

 Եվ այս ամենն իրականացվել է գաղտնի: 

Պետք է նախ փաստել, որ խախտվել են պետական կառավարման համակարգի վարձատրության հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են օրենքով: Այսօր գործում է օրենքի տրամաբանությունից ու կարգավորումներից դուրս պարգևատրումների համակարգ: 

Համոզված եմ՝ այդ պրակտիկան իրենց օգտին հետագայում ավելի «կզարգացնեն» ու կլուծեն իրենց սոցիալական խնդիրները, ինչի հետևանքով հնարավոր չի լինի աշխատավարձերի համընդհանուր բարձրացում»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ պարգևատրման համակարգը չի բխում սոցիալական արդարության սկզբունքից:

«Պարգևատրումը որակյալ աշխատանքի համար պետք է լինի: 

Եթե պարգևատրումը լինում է պարբերաբար, առանց գնահատման և ի սկզբանե որոշված, ապա այն կորցնում է իր հիմնական՝ աշխատանքի խթանման ֆունկցիան: Երկրորդ՝ առաջացնում է նաև խտրականություն հենց նույն պետական կառավարման համակարգի ներսում, ինչն ուղղակի անարդյունավետության տանող շատ կարճ ու էֆեկտիվ ճանապարհ է: 

Այս ամենի հետևանքները մենք դեռ տեսնելու ենք. պետական համակարգի ներսում չի կարող դժգոհություն չլինել: 

Ես չեմ հավատում այն հայտարարությանը, թե այս լուծումները ժամանակավոր են, որովհետև 2020թ. բյուջեի նախագծով ևս պետական ծառայողների վարձատրության հիմնական աշխատավարձի որոշման համար հիմք հանդիսացող բազային աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ: Մինչդեռ պետական ծառայողներն են տանում պետական կառավարման բեռը, առավել ևս հիմա, երբ բարձրաստիճան պաշտոնյաները շատ դեպքերում ուղղակի կապ չունեն իրենց ոլորտների հետ, և իրենց փոփոխություններն ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ են բերում: 

Պարգևատրման այդ մոդելն ու այս պրակտիկան չի բխում նաև մեր երկրի սոցիալ-տնտեսական միտումներից, որովհետև, մեծ հաշվով, լայն հանրության համար եկամուտները չեն աճում, սոցիալական խնդիրները շարունակում են խորանալ»,ընդգծեց Թ. Ավետիսյանը:

Նա մի քանի հարցադրումներ արեց՝ շեշտելով, որ դրանք օր օրի առարկայական են դառնալու, իսկ հարց տվողները շատանալու են. «Կրկնակի աշխատավարձ ստանալուց հետո կոնկրետ նախարարների, փոխնախարարների աշխատանքի արդյունավետությունը գոնե 1 տոկոսով ավելացե՞լ է: 

Դուք եկաք իշխանության այն խոստումներով, թե նվիրյալներ եք, երկիրը պետք է դուրս բերեք ճգնաժամային վիճակից, տանեք արագընթաց հեղափոխական զարգացման: Բայց պարզվում է, որ առաջնային եք դարձրել ոչ թե բնակչության, այլ ձեր անձնական եկամուտների կայուն աճը: 

Մյուս հարցադրումն այն է, թե ինչո՞ւ է խախտվում գործող օրենքը, որը վերաբերում է պետական կառավարման մարմինների գործունեությանը: 

Ինչո՞ւ են կայացվում որոշումներ, որոնք ի շահ համակարգի չեն: Իհարկե, ցանկացած հարցի կարելի է պոպուլիզմով, մանիպուլ յացիաներով ու դեմքի տարբեր արտահայտությամբ անդրադառնալ, բայց իրական պատասխան չկա, որովհետև իրականությունն այլ է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%