Ереван, 02.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Գործազուրկների թիվը պակասել է ուղիղ այնքան, ինչքան հենց վերջերս մարդ է փախել «հեղափոխական նոր Հայաստանից»

МЕЖДУНАРОДНОЕ

regnum.ru-ն «Հայաստան. հոկտեմբեր-2019. դատա-հետաքննչական կամայականություն և ուժայինների դժգոհություն» վերնագրով հոդվածում գրում է, որ չի կարող լինել ոչ մի հեղափոխություն և «պայքար համակարգի դեմ», եթե չբացվի 1995 թվականի ՀՀՇ-ի և Լևոն Տեր-Պետրոսյանի սերմանած սահմանադրական խնդիրների թարախային հանգույցը: 

2019 թվականի հոկտեմբերի վերջին Հայաստանը հիշեցնում է, ինչպես հանրահայտ խորհրդային մուլտֆիլմում է ասվում, «գիտությանը անհայտ գազան»: 

«Ժողովրդական կառավարության» տերմինաբանությունը և խոսքերը այն նույն մակարդակի վրա են, որը կար 2018 թվականի Նիկոլ Փաշինյանի «ասֆալտային հեղափոխականների» փառահեղ հաղթանակի պահին: Եվ հիմա վարչապետը, թրամփյան սովորույթի համաձայն, Facebook-ի իր էջում զեկուցում է, որ եթե 2018 թվականի երկրորդ եռամսյակում երկրում գործազուրկների թիվը եղել է 236 400, ապա 2019 թվականի նույն ժամանակահատվածում այն նվազել է մինչև 207 200-ի:

 Ձեռքբերո՞ւմ է: 

Այո… 

Նման է 90-ականների ՀՀՇ-ի «ձեռքբերումներին»: «Ժողովրդական վարչապետը» մոռանում է ասել, որ գործազուրկների թիվը պակասել է ուղիղ այնքան, ինչքան հենց վերջերս մարդ է փախել «հեղափոխական նոր Հայաստանից»: 

Ճիշտ նույն կերպ էլ զեկուցում էր ՀՀՇ-ն 90-ականներին: Այս ամենը նաև ցավալու սատիճան հիշեցնում է… խորհրդայնացման ժամանակվա բոլ շևիկյան քարոզչությունը, որի ժամանակ, չգիտես ինչու, հաշվարկային ժամանակաշրջան էր վերցվում ցարական Ռուսաստանի համար ոչ հաջող 1913 թվականը: 

Ինչո՞ւ է Հայաստանի «ժողովրդական կառավարությունը» դիմում ստի և «ժողովրդավարության» այլ այլասերված ձևերի օգնությանը: Ներկայումս հանրապետությունում բոլորի շուրթերին միայն մեկ հարց է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և…նրա ընտան ի քի և մոտիկների հետապնդումը : 

90-ականների տիպիկ ՀՀՇ-իզմ՝ ահա թե ինչ է Փաշինյանի «նոր Հայաստանը»: Իսկ ի՞նչ եք սպասում: ՀՀՇ-ի առաջնորդ Տեր-Պետրոսյանի սան, որի շուրջ երրորդ-չորրորդ սերնդի առավել հավատարիմ ՀՀՇ-ականներն են: 

Եվս մեկ պատճառ՝ համեմատել ներկայիս Հայաստանը 90-ականների հետ: 

Նոր իշխանությունը ՀՀՇ-ի ռեժիմի շրջանի ոչ մի հանցագործի չի փնտրում և մեղադրանք չի ներկայացնում, և այն ժամանակվա բոլոր սպանությունները մոռացված են: 

Հավատացեք, որ այն ժամանակ ՀՀՇ-ի կողմից սպանվածների ցուցակը առավել երկար է, քան այդքան չարչրկված 2008 թվականի մարտյան դեպքերի զոհերի ցուցակը:

 Այն, որ ՀՀՇ-ն ներկայումս Փաշինյանի հիմնական ռեսուրսն է՝ ոչ մի կասկած չկա: Իսկ այն փաստը, որ նրա գործընկեր է դարձել «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպությունը, արդեն քաղաքական մովետոն է… 

Բայց հենց դա է շատերին, այդ թվում՝ ուժային-արհեստավարժներին անհանգստացնում…: 

Փոխարենը «ժողովրդական վարչապետը» և նրա «աղանդի» անդամները հարցաքննության են քարշ տալիս Թովմասյանի զառամյալ հորը և աղջիկներին, իսկ քրոջ՝ Անժելա Թովմասյանի նկատմամբ այլ «միջոցներ» կիրառում: 

Իհարկե , ամեն ինչ չի «պտտվում» միայն Թովմասյանի կամ էլ իշխանությունների «տնտեսական հաջողությունների» ու «գործազրկության անկման» ստերի շուրջ: 

Ի վերջո, Փաշինյանը «կպել է» Թովմասյանին այն բանի համար, որ վերջինս «չի պառկել իր տակ» և հակասահմանադրական է ճանաչել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը: 

Վերջերս հայտնի է դարձել, որ «Քոչարյանի գործը» «ժողովրդական ասֆալտագործներին» ևս մի նենգության է մղել: Ազգային ժողով է ներկայացվել օրենքի նախագիծ, համաձայն որի, ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոնները դառնում են քաղաքական: Այսինքն, ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարներ դառնալու համար կարևոր չէ ո՛չ կրթությունը, ո՛չ արհեստավարժությունը և ո՛չ էլ փորձը: 

Կասկած չկա , որ այդ ուժային պաշտոններին կարող են նշանակվել մարդիկ միայն ըստ քաղաքական նվիրվածության: 

Այնուամենայնիվ, ոչ քիչ ուշադրության են արժանի նաև Փաշինյանի հարաբերությունները զինվորականների հետ: Երևի թե հենց այնպես չէին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հնարավոր պաշտոնազրկման մասին լուրերը, որը հետագայում և՛ Տոնոյանը, և՛ Փաշինյանը ժխտել են: 

Բայց նստվածքը մնացել է… մի պարզ պատճառով: Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը, հանդիսանալով 2020 թվականի ԼՂՀ-ի նախագահի ընտրությունների թեկնածու, վերջերս մամուլի ասուլիս է ունեցել Ստեփանակերտում: 

Ամբողջ ասուլիսի մասին չխոսելով՝ նշենք միայն, որ Բալասանյանի գնահատականները «լակմուսային թղթի» նման են: 

Ըստ դրանց, Փաշինյանը արցախյան հարցի լուծումը տեսնում է այնպիսին, ինչպիսին տեսնում է Լևոն ՏերՊետրոսյանը, Փաշինյանը դավաճան է, եթե որևէ մեկը փորձի ահաբեկել Արցախը՝ թող չնեղանա, «մեկ անգամ ներել ենք՝ էլ չի լինի»: 

Հոկտեմբերին «փաշինյանականությանը» հուժկու հարված է հասցրել ևս մի արհեստավարժ զինվորական՝ Հայաստանի բանակի ստեղծողներից մեկը հանդիսացող գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը: 

Նա հայտարարել է, որ Ազգային ժողովի 2016 թվականի ապրիլ յան պատերազմի դեպքերի հետաքննիչ հանձնաժողովը գործում է այլանդակ տրամաբանությամբ: Իշխանությունը առաջարկել է Տեր-Գրիգորյանցին մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին, որպեսզի պարզեն, թե ով է «մեղավոր» այդ դեպքերում և այլն: 

Գեներալը համաձայնել է, բայց մի պայմանով, որ եթե չկա նպատակ ինչ-որ մեկին «նստեցնել»: Եվ հիմա հնչել է նրա սպանիչ գնահատականը «ասֆալտի ռեժիմի» համար: Նա հայտարարել է, որ այլևս չի մասնակցի «գեներալների, հրամանատարների և սպաների դատապարտմանը, որոնք իբր թե սխալներ են գործել»: 

Նա հիշեցրել է, որ պատերազմի ժամանակ սխալներ լինում են, և դա բնական է, սակայն չի կարելի ցանկացած սխալ կոչել հանցագործություն: 

Ըստ գեներալի, «բոլորին կոչում են հանցագործ, հանում գործից, և ինքը չի զբաղվի նման գործերով», քանի որ ադրբեջանական ագրեսիայի վտանգը միշտ էլ կա, և պետք է զբաղվել իրական գործով՝ զինված ուժերի նախապատրաստությամբ: 

Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր- Գրիգորյանցի դրիքորոշումը «շոկային թերապիա» է իշխանությունների համար: 

Եվ հիմա թող փորձի որևէ մեկը ասել, որ ուժայինների պաշտոնազրկումները, պաշտպանության նախարարի պաշտոնազրկման լուրերը, գեներալ Բալասանյանի մամուլի ասուլիսը և գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի դիրքորոշման արտահայտումը նույն շղթայի իրար միացած օղակներ չեն: 

Եվ ով գիտի, թե արդյոք ինչքա՞ն է անսպասելիորեն խիզախացած Արմեն Աշոտյանի՝ ուժայինների հրաժարականներից տեղեկացվածության աստիճանը, որ նա զգուշացրել է իշխանություններին. 

«Պատժի ժամը մոտենում է, դուք պատասխան եք տալու Հայաստանը հիմարությունների երկրի վերածելու համար»…

 

Կամո Խաչիկյան

Почему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Аварайр на большом экране: в июле выйдет масштабный фильм о подвиге Вардана Мамиконяна Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и Пашинян«Юниспорт» — чемпион Высшей лиги Армении по футзалуЧем Армении грозит прекращение членства в ЕАЭС? Путин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня защиты детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по Бейруту30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026